Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Թուրքիան այլևս տարածաշրջանային այն ուժեղ երկիրը չէ, ինչպիսին էր դեռևս 5 տարի առաջ. Time

Ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան այլևս տարածաշրջանային այն ուժեղ երկիրը չէ, ինչպիսին էր դեռևս 5 տարի առաջ։ Դրա գլխավոր պատճառներից մեկը դարձել է Սիրիական հակամարտությանը նրա միջամտելը։

Թուրքիան ներկայումս պայքարում է շատ բարդությունների դեմ։ Անկարան ռազմական կամպանիա է իրականացնում Սիրիայում, սակայն դրա հետ մեկտեղ ռիսկի է դիմում բախվել միջազգային հանրության կոշտ արձագանքին ու ներքին մարտահրավերներին։ Անկառու է հինգ փաստ, որոնք ի ցույց են դնում Թուրքիայի խնդիրները։

1. Երկիրը գտնվում է փախստականների ճգնաժամի կենտրոնում, որոնք Սիրիայից ուղևորվում են Եվրոպա։ Ներկայումս երկրի տարածքում գտնվում է Սիրիայից հեռացած 4.7 միլիոն փախստականներից 2.6 միլիոնը։ Տվյալ խնդրի լուծման վրա ծախսված 8.5 միլիարդ դոլարը մեծապես հարվածել է Թուրքիայի տնտեսական բարեկեցությանը։ Բնականաբար, Անկարան չի հրաժարվել այն երեք միլիարդ եվրոյից, որը նրան առաջարկել է ԵՄ-ը՝ փախստականների հոսքը զսպելու համար։ Սակայն դա հարցի ժամանակավոր լուծում է։

2. Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին։ Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկն է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու հետ մեկտեղ քրդերի դեմ պայքարը։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում նրանց գրանցած հաջողությունները վախեցնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Թուրքիան ամենաշատ վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները ինքնավարություն կստեղծեն թուրք-սիրիական սահմանին։

3. Թուրքիան քրդերի դեմ պատերազմում է երկրի ներսում։ Այն բանից հետո, ինչ այս շաբաթ Անկարայում, ապա նաև Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցան ահաբեկչություններ, Թուրքիայի նախագահը շտապեց մեղադրել Սիրիայի քրդերին, որոնք գործել են Թուրքիայի ներսում գտնվող քրդերի օգնությամբ։ Դեռ տարվում է հետաքննություն, սակայն արդեն հստակ է, որ վերջին մեկ տարում Թուրքիայում ահաբեկչությունները կրկնվում են վտանգավոր հաճախականությամբ, և որ վերջին 7 ամսում սպանվել է մոտ 150 մարդ։

4. Ահաբեկչական հարձակումները կարող են ուղիղ ազդեցություն ունենալ Էրդողանի ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական ընդդիմության վրա։ Նախորդ հունիսին կուսակցությունը 13 տարում առաջին անգամ խորհրդարանում կորցրեց իր ուժեղ դիրքերը։ Սակայն Սուրուչի վրա ԴԱԻՇ-ի ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը հայտարարեց Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի մեջ մտնելու մասին։ Արդյունքում նոյեմբերի ընտրությունների համար նրա կարգախոսը դարձավ «կամ ես, կամ քաոս» արտահայտությունը։ Նրա կուսակցությունը վերադարձրեց կորցրած առավելությունը, սակայն Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այն կարող է վերստին սասանվել։

5. Սիրիական հակամարտությունը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները։ Այն բանից հետո, ինչ թուրք զինվորականները կործանեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, Մոսկվայի հետ հարաբերությունները դարձան չափազանց լարված։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտավախություն ունեն, որ Թուրքիան իրենց կներքաշի Ռուսաստանի հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ։ Բացի այդ, Թուրքիան քրդերին ուղղված իր ռմբակոծություններով փչացրել է հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ, ով ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում է քրդական ուժերին։

Եթե Անկարան չցուցաբերի զգուշավորություն, ապա կխրվի Սիրիական հակամարտությունում։ Այդ դեպքում էլ ավելի կխորանա Թուրքիայի՝ առանց այդ էլ ծանր վիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում