ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում մեկնարկել է քվեարկություն՝ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով։
1/16 եզրափակչի առաջին խաղերից հետո հավակնորդների թվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը «Պորտու»-ի հետ խաղում 2 գոլային փոխանցում էր կատարել, իսկ գերմանական ակումբը մրցակցի դարպասը 2 անպատասխան գնդակ էր ուղարկել։
Հավակնորդների թվում են նաև «Վալենսիա»-ի հարձակվող Սանտի Մինան, «Աուգսբուրգ»-ի պաշտպան Ռագներ Կլավանը և «Ատլետիկ»-ի հարձակվող Արիս Ադուրիսը։








































