Thursday, 23 07 2026
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ընդդիմությունը պետք է փորձի նոր լիցք հաղորդել իր գործունեությանը. Ստեփան Դեմիրճյան

Ընդդիմությունը պետք է փորձի նոր լիցք հաղորդել իր գործունեությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների շուրջ:

Նա նշեց, որ իր ղեկավարած կուսակցության գնահատականը հստակ է՝ երկիրը համակարգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյական ճգնաժամի մեջ է, այլ կերպ ասած՝ երկրում գաղջ մթնոլորտ է, և այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործունեության հետևանքով աճել է աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը, և հիմնավորումն այն է, որ կառավարությունն ապահովել է յոթ տոկոս տնտեսական աճ: Ըստ նրա՝ եթե այդ աճը նույնիսկ կա, տեսանելի չէ, տեսանելի են բացասական միտումները՝ շարունակում է աճել արտագաղթը:

«Վերջին հինգ տարիներին Հայաստանը լքել է երկու հարյուր հազար մարդ, որևէ առաջխաղացում չկա երկրում: Լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, առաջին հերթին պետք փոխենք բարոյահոգեբանական մթնոլորտը, պետք է առաջին հերթին անցկացնել նորմալ ժողովրդավարական ընտրություններ, որը չի արվում: Վերջին նախագահական ընտրություններին գնահատական տվել ենք, դրանք Հայաստանի նորագույն պատմության լավագույն ընտրությունները չէին, այլ համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը: Աղետալի վիճակում է երկիրը, և սա չափազանցություն չէ:

ՀԺԿ-ն չմասնակցեց ավագանու վերջին ընտրություններին, քանի որ մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ կլիներ ընդդիմության մասնակցությունը մեկ միասնական ցուցակով։ Քանի որ դա տեղի չունեցավ, մենք չմասնակցեցինք այդ ընտրություններին: Մենք համարում էինք, որ ճիշտ տարբերակը դա էր: Այդ դեպքում ընդդիմությունը հաղթելու էր: Սա չի նշանակում,թե մենք քննադատում ենք այն ուժերին, որոնք մասնակցել են: Ցավոք, ընտրություններով երկրում իրավիճակը չի փոխվում, մենք մշտապես ուզել ենք փոփոխությունների հասնել խաղաղ ճանապարհով՝ ձևավորելով ավանդույթ իշխանափոխության, սակայն ընտրական ինստիտուտները ոչնչացված են, ժողովրդի մեծամասնությունը հավատ չունի»,- նշեց Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով, որ պատրաստվում են քայլեր ձեռնարկել ՀԺԿ ամրապնդման ուղղությամբ, պատրաստ են համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ, սակայն ամեն ինչ պետք է կոնկրետ լինի: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է փորձի նոր լիցք հաղորդել իր քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում