Թուրքիան չի բացառում Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններին իր մասնակցության հնարավորությունը՝ այն դեպքում, երբ այդ երկրում դա սկսի կատարել Սաուդյան Արաբիան, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այդ մասին հայտնում է trend.az-ը:
Նախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արդեն թուրքական Ինջիրլիք ռազմաբազա է ուղարկում իր ինքնաթիռները, բացի այդ՝ սպասվում է, որ Թուրքիա կուղարկի նաև իր զինծառայողներին:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թուրքիան իբր պլանավորում է Սիրիայում ռազմական գործողություններ և դրա համար այդ երկրի սահմանում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա:








































