«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` իշխանություններն ու «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը համաձայնեցրել են գազի գինը: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազը կվաճառվի մոտ 180 հազար դրամով` ներկայիս 132 հազար դրամի փոխարեն (մոտ 35% թանկացում):
Հիշեցնենք, որ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողով «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտում որպես նոր գին (մինչև 10 հազ. խմ գազ սպառողների համար) ֆիքսված է 221 000 դրամը` յուաքանչյուր 1000 խմ-ի դիմաց (կամ 221 դրամը` 1 խմ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 67% է:
Մեր տեղեկություններով` ի սկզբանե «ՀայՌուսգազարդն» ու իշխանությունները նկատի են ունեցել գնի` հենց 30-35 տոկոս թանկացում, պարզապես դժգոհությունը մի փոքր-մեղմելու համար սկզբում հրապարակել են 221 դրամ/խմ գին, որ հետո ավելի ցածր գին հայտարարվի:
Այժմ իշխանություններն ու «ՀայՌուսգազարդը» քննարկում են այն հարցը, թե կոնկրետ ինչ գին ներկայացնեն հանրությանը` որպես սահմանի վրա գազի գին և թե ինչ ձևով ներկայացնեն մոտ 180 դրամ/խմ գինը` «ՀայՌուսգազարդի» հայտի փոփոխումո˚վ, թե˚ պարզապես ՀԾԿՀ-ի կողմից գազի այդ գինը հաստատելով:







































