Thursday, 23 07 2026
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում

Գործադիր մարմնում աշխատանքի փորձը հնարավորություն տվեց պատկերացնելու խնդիրները ներսից. ՄԻՊ թեկնածու. iravaban.net

Ներկայիս արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) թեկնածուներից մեկն է: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրվել է ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կողմից: Արդյո՞ք նա պատրաստ է այս պաշտոնում աշխատել, ի՞նչ խնդիրներ է տեսնում ոլորտում և ի՞նչ լուծումներ պետք է տրվեն. այս ամենի մասին Իրավաբան.net-ը զրուցել է Արման Թաթոյանի հետ:

Պարոն Թաթոյան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ի՞նչ առաջնային խնդիրներ կան և ՄԻՊ նշանակվելու դեպքում որտեղի՞ց եք սկսելու աշխատանքը:  

-Խնդիրները շատ են, գիտեք: Ես չափազանց կարևորում եմ ՄԻՊ աշխատանքը՝ թե անձի իրավունքների պաշտպանությունը, թե կանխարգելիչ գործունեությունը, որը նպատակ ունի ընդհանուր առմամբ կանխելու անձի իրավունքների խախտումները: Ուզում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքային գործունեության ընթացքում այդ ուղղությամբ բազում աշխատանքներ տարել եմ:

Մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմում ղեկավարել եմ աշխատանքային խմբեր, կազմել ենք արտահերթ հրապարակային զեկույցներ՝ դատապարտյալների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված:

Չափազանց կարևորում եմ խոշտանգումների կանխարգելման ոլորտը: Որպես արդարադատության փոխանախարար ինձ հնարավորություն տրվեց անմիջականորեն ղեկավարել խոշտանգումների կանխարգելմանն ուղղված օրենսդրության բարեփոխման ողջ փաթեթը: Եվ ԱԺ-ն անցյալ տարի ընդունեց օրենսդրական փաթեթը. խոշտանգումների բնորոշումը համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, հստակ նախատեսվեց քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, որոնք կարող են քրեական հետապնդման շրջանականերում լինել՝ հնարավոր բռնության դեպքեր և այլն: Այս դեպքերում մասնավոր մեղադրանքը դարձվեց հանրային. եթե նախկինում քրեական գործ չէր հարուցվում, քանի որ անձից դիմում չկար, այժմ քրեական գործ է հարուցվում, եթե դեպքը տեղի է ունեցել:

Շատ կարևոր եմ համարում խոցելի վիճակում գտնվող անձանց (մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող անձանց) իրավաբանական օգնության համակարգի կատարելագործումը: Այդ առումով էլ ձեռնարկել եմ և անմիջականորեն ղեկավարել եմ ողջ բարեփոխումների փաթեթը: Մասնավորապես, երբ կալանավորված անձիք հնարավորություն չունեին քրեական գործով ներգրավված պաշտպանից բացի այլ փաստաբանից իրավաբական օգնություն ակնկալել: (Օրինակ, ամուսնալուծության, առուվաճառքի հետ կապված իրավական օգնության կարիք ունի անձը, սակայն այդ գործերով չէր կարող այլ փաստաբան աշխատել, բացի քրեական գործով ներգրավված պաշտպանից, սակայն օրենսդրական փոփոխություններից հետո այժմ կալանավորված անձիք այլ փաստաբանների ծառայություններից նույնպես կարող են օգտվել,- Հեղ.): Ես այդ խնդիրներից տեղյակ էի, քանի որ աշխատել էի ՄԻՊ աշխատակազմում և ընդհանրապես շփվում էի ոլորտի հետ:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

-Ես ի սկզբանե՝ 2004 թվականից աշխատել եմ քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբում: Այստեղ, բնականաբար, գրեթե յուրքանչյուր օր բազմաթիվ այցելություններ են եղել քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալված անձանց պահման վայրեր, ոստիկանության բաժիններ՝ բոլոր այն հաստատությունները, որտեղ կարող էին անձիք անազատության մեջ պահվել: Նաև զբաղվել եմ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ: Եվ դրանից բացի, երբ Մարդու իրավունքների պաշտպանը դարձավ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ (ԵՄ աջակցությամբ ծրագիր 2009-2011 թվականներին), ես պատասխանատու էի ՄԻՊ-ը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի կազմման, համակարգման համար, կատարում էինք մոնիտորինգներ, վերհանվում էին խնդիրները, ներկայացվում համապատասխան մարմիններին՝ դրանք լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ iravaban.net-ում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում