Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Անկարան Վաշինգտոնին խնդրում է ռազմական ուսուցում տալ ու սպառազինել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին, որոնք կարող են պահպանել Թուրքիայի սահմանը։
Առկա տեղեկություններով՝ Թուրքիայի իշխանությունները նախորդ շաբաթ դիմել են ամերիկացի զինվորականներին՝ խնդրելով զբաղվել սունի ապստամբների ստորաբաժանման ստեղծմամբ։ Բանակցություններն անցկացվել են ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի միջոցով։
Պենտագոնը դեռ մտածում է Թուրքիայի արած առաջարկի շուրջ։








































