Monday, 27 07 2026
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա

Մամուլում իրական վերափոխումներ կան, սակայն չկան պրոֆեսիոնալիզմի փոփոխություններ

Ըստ միջազգային Freedom House կազմակերպության հայտարարած տվյալների՝ հայաստանյան մամուլն արձանագրել է հաջողություններ և հավակնում է զբաղեցնել կիսազատ մամուլ ունեցող երկրների շարքերը: «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանի հետ, ով նշեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կախված է ինչ-որ բաներից, որովհետև ոչնչից կախված մեդիա գոյություն չունի: Լրատվամիջոցները պետք է կախված լինեն իրենց ընթերցողներից, որպեսզի ընթերցողը սիրի և վստահի, պետք է կախված լինեն այն գումարից, որը աշխատում են, որովհետև այդ գումարները իրենց ընթերցողներն են վճարում (եթե հաշվի առնենք առաջատար լրատվամիջոցներին), և ամենակարևորը՝ պետք է կախված լինեն ժուռնալիստական էթիկայից. «Իդեալական վիճակ ոչ մի տեղ չկա, սակայն պետությունը պետք է չմիջամտի մեդիայի աշխատանքին, պետք է չխուսափի մեդիայի քննադատությունից, եթե այդ քննադատությունն առողջ է»:

Նա ասաց, որ մենք պետք է օգտագործենք զարգացած երկրների փորձը, պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար, և այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ մրցակցային մամուլ. «Հիմա շատ հարուստ մարդիկ ունեն իրենց մեդիաները, որոնք իրենց շահերն են պաշտպանում: Նրանք մեդիան չեն բացում, որպեսզի փող աշխատեն: Եթե բացեն փող աշխատելու համար, բիզնեսի համար, այն ժամանակ կմտածեն՝ ոնց անեն, որ այդ բիզնեսը թանկ լինի, որ շատ մարդ նայի, գովազդ լինի, վստահություն ունենա, բայց հիմա դա անում են, որպեսզի ուրիշի դեմ պայքարեն, դրա համար իրավիճակը չի փոխվում»:

Մանանա Ասլամազյանն էլ նշեց, որ վերջին տարիներին, ինչ ինքն այստեղ է, մամուլում լուրջ փոփոխություններ չեն նկատվում: Նա ասաց, որ չկան թեմաներ, որոնց մասին չի գրվել, սակայն այլ հարց է, որ դրանք արվում են մակերեսայնորեն. «Մամուլում իրական փոփոխություններ կան, սակայն չկան պրոֆեսիոնալիզմի փոփոխություններ: Նյութերը միակողմանի և ոչ խորն են ուսումնասիրվում»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական մասի տնօրեն Հրայր Թամրազյանն էլ հավելեց, որ լրատվամիջոցների շահերն այսօր կարող են պաշտպանել օմբուդսմենը, Հանրային խորհուրդը. «Օմբուդսմենը մինչ այսօր այս հարցում այնքան էլ ակտիվ չի եղել, բայց եթե լրատվամիջոցը որևէ ուժի է պատկանում, այդ դեպքում ի վերուստ ուղղորդված է, և դժվար է ինչ-որ բան փոխել»:

Այսօրվա մամուլը, համեմատելով 90-ականների սկզբի մամուլի հետ, պարոն Թամրազյանն ասաց, որ 90-ականներին շատ ավելի ազատ էր. «Այն պահից, երբ սկսեցին փակվել դաշնակցական թերթերը, դա 1994 թվականի դեկտեմբերն էր և ողջ 1995-ը, մեր մամուլի վիճակը վատացավ: Այդ պահից սկսած մինչև մարտի մեկը և մեկամսյա արտակարգ իրավիճակը, մեզ համար շատ ծանր էր, բայց հիմա, բարեբախտաբար, վիճակը լավ է»:

Նրա կարծիքով՝ «լրատվամիջոց» կոչվելու իրավունք չունեն այն կառույցները, որոնք իրենց բիզնեսն են գովազդում։ «Ես կարծում եմ, որ պետական, հանրային խորհուրդները պետք է օգնեն, որպեսզի լրատվամիջոցները զերծ մնան տնտեսական շահեր հետապնդող մարդկանցից: Եթե մենաշնորհը վերանա, ԶԼՄ-ում էլ կթուլանա այդ դիրքը, և կստեղծվեն նորմալ բիզնեսով զբաղվող լրատվամիջոցներ»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում