Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Պեկինում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական հանձնաժողովի 8-րդ նիստը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչները:

Նիստի համանախագահներն են եղել հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, չինական կողմից` Չինաստանի կոմերցիայի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Լին Ձին:

Ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում, համատեղ ջանքերի շնորհիվ, կողմերին կհաջողվի հաստատել նոր կապեր և ձեռք բերել պայմանավորվածություններ տնտեսապես փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` որակի ենթակառուցվածքներին և տեխնիկական կանոնակարգմանը, գյուղատնտեսության,  էներգետիկայի, տրանսպորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Պեկին կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի նախագահի և Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի նախագահի տեղակալի հետ: Քննարկվել են զբոսաշրջության և ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել մի շարք չինական ընկերությունների ղեկավարության հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են փոխշահավետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 1999 թվականի օգոստոսի 3-ին կնքված Արձանագրության:

Համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 1999 թվականին Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում