Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

Ոստիկանությունը պատասխանել է ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունը պատասխանել է ww.galatv.am կայքում տեղ գտած «Քաղաքացու հասցեով ևս մի քանի անձանց են ընդգրկել ընտրացուցակներում» հոդվածին՝ նշելով, որ հրապարակման հեղինակը, իսկ տեսանյութում՝ նաև քաղաքացին, արել են հայտարարություններ, որոնք օրենքի չիմացության հետևանք են:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, գերատեսչության տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Ըստ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեի բնակիչ Սվետլանա Եղիայի Բեյբությանի՝ ինքը բնակվում է միայնակ, բայց իր բնակարանի ցուցակներում կան ևս 5 անձինք: Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում առկա անձինք նախկին բնակիչներն են, որոնցից նա գնել է բնակարանը: Բնակարանը գնելուց հետո, ըստ Ս. Բեյբությանի, նախկին սեփականատերերը դուրս են գրվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից, քանի որ գնում էին արտասահման բնակության: Ոստիկանությունում նույնպես միայն ինքն է հաշվառված, սակայն զարմանալիորեն ընտրությունների ցուցակներում ընդգրկվում է բազմանդամ ընտանիք:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորման կարգը, համաձայն որի՝ դրանք կազմվում են բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա, կոնկրետ հասցեում հաշվառված անձանց տվյալների հիման վրա: Մինչ այժմ չի արձանագրվել որևէ դեպք, որ անձը բնակչության պետական ռեգիստրում չունենա հաշվառում, սակայն նրա տվյալները ընդգրկված լինեն ընտրողների հիմնական ցուցակներում:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության կողմից պարզաբանվել են հասցեափոխության և հաշվառումից հանելու կարգերը, համաձայն որի՝ եթե նախկին բնակիչը բնակության վայրը փոխելու կապակցությամբ չի դիմել նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու, ապա նրան կարող է հաշվառումից հանել սեփականատերը:

Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեում հաշվառված և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա մարդկանց վերաբերյալ հայտարարությանը, անհրաժեշտ է նշել, որ ցուցակում, բացի Սվետլանա Եղիայի Բեյբությանից, առկա են ոչ թե 5, այլ 4 անձանց վերաբերյալ տվյալներ:

Նշված անձնանց տվյալները առկա են նաև բնակչության պետական ռեգիստրում: Նրանք նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել հասցեափոխության համար:

Նրանց հաշվառումից հանելու համար երբևէ չի դիմել նաև քաղաքացի Ս. Բեյբությանը, որը հավաստվում է նաև 05.12.2015 թ. վերջինիս  կողմից տրված գրավորբացատրությամբ, համաձայն որի՝ նշված բնակարանը գնել է 2000 թվականին: Սեփականության իրավունքը ձևակերպել է 2008 թվականին: Բազմիցս զգուշացրել է նախկին բնակիչներին, որ դիմեն հաշվառումից դուրս գալու համար:

Ընդ որում, նշված խնդրով երբևէ չի դիմել անձնագրային ծառայություն՝ մտածելով, որ նախկին բնակիչները իրենք կդիմեն անձամբ հաշվա ռումից դուրս գալու համար»: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում