Monday, 27 07 2026
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Տեղի է ունեցել դավաճանություն․ պետք է ճշտեմ ովքեր են և ինչ կերպ են կազմակերպել Ալբանիայի հետ խաղը․ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև։

«Ալբանիայի խաղին աշխարհի լավագույն մարզչին էլ բերեիր, էդ խաղը տենց էր լինելու։ Հասկանում եք չէ՞՝ ինչ ի նկատի ունեմ, ուղղակի հիմքեր չունեմ, փաստ չունեմ։ Բայց ես գիտեմ՝ դա այդպես է։ Տեղի է ունեցել դավաճանություն։ Բառիս բուն իմաստով դավաճանություն, բայց ես փաստ չունեմ։ Հիմա այդ խաղին ուզում եք աշխարհի լավագույն մարզիչը լիներ, նույն պատկերն էր լինելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ննախագահ դառնալուց հետո հայկական ֆուտբոլում իմ ամենամեծ ներդրումը համարում եմ այն, որ կարողացել եմ վերացնել դավաճանությունը։ ՈՒ նորից իմ ժամանակ դա հետ եկավ։ Ես դա համարում եմ ձախողում ինձ համար ու դժբախտություն բոլորիս համար։

Եթե չկարողանամ այդ հարցերը կարգավորել, այո, կհայտարարեմ, որ ի վիճակի չեմ, ի զորու չեմ։ Որոհվետև սա արդեն իմ ուժերից վեր է, ես չկարողացա։ Բայց ոչ մի մարզչի առաջ չես կարող խնդիր դնել։ Առայժմ անուններ չեմ տա, քանի որ չունեմ փաստեր, բայց կունենամ այդ փաստերը։ Ես այն մարդը չեմ, որ հանձնվեմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է անում ՖԱՖ-ը։ Ազնվորեմ են ասում։ Ամեն օր թող գան ստեղ միտինգ անեն, ինձ համար առաջնային խնդիրն է ճշտել՝ ովքեր են և ինչ ձևերով են արել խաղը, ինձ համար Ալբանիայի խաղն է առաջնային:

Մինչև դա չհանեմ ջրի երես, չեմ հանգստանալու։ Հավաքականում 23 ֆուտբոլիստ կա, բոլորին չի կարելի կասկածել։ Ով ուզում է լինի մարզիչը․ 1 ֆուտբոլիստ որոշեց անել, կարող է անել։ 1 ֆուտբոլիստը կարող է խաղը գլխիվայր շրջել։ Ելքն այդ մարդկանց բացահայտելն է։ եթե արել են, պետք է բացահայտվեն։ Դա պետք է դաս լինի մյուսների համար, որ իմանան՝ չի կարելի ծախել երկիրը։ Չէ՞ որ ամբողջ եվրոպական մամուլը գրեց դրա մասին։ Դա մենք մեր վրայից չենք մաքրել, մարզչի մասին ենք խոսում։ Կամ պետք է ապացուցենք, որ նման բան չի եղել, որը ես ծիծաղելի եմ համարում, կամ պիտի ապացուցենք, որ եղել է։

Եթե ֆեդերացիան պարզեց, ֆեդերացիայի նկատմամբ ոչ մի պատժամիջոց լինել չի կարող։ Թող մտածեն այդ ֆուտբոլիստները։ Ինչպես եղավ մրցավարների դեպքում։ ՈւԵՖԱ-ից եկավ 4 քննիչ, չկարողացան պարզել, մենք պարզեցինք և ոչ մի պատժամիջոց չստացանք։ Չէ՞ որ ֆեդերացիան ինքը պարզեց։ Հակառակը՝ խրախուսման նամակ ունենք։ Ֆուտբոլիստներին ի՞նչ պարզել, տալու եմ ժողովրդին։ Ես այդ խաղը նայել եմ երևի 50 անգամ, պահեր կա շատ ավելի։ Ֆիքսել եմ ոչ ֆուտբոլային 30 արարք խաղադաշտում։ Խոսքը վրիպելու մասին չէ, այլ միտումի՝ այդ փոխանցումը, այդ շարժումը․․․։ Տեսագրությունը նայեք՝ գոլը, թե գոլից առաջ ինչ է կատարվում, ինչպես է հարձակումը սկսվում, այնքան ակնհայտ է»,- ասել է Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում