Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Այսօր շարունակվում է քննարկվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Մեր բյուջեի առաջին տեղում սոցիալ մշակությաին ծրագրերն են, երկրորդ տեղում պաշտպանության և անվտանգության համակարգերն են, և մեր պարտքի մարումը գրավելու է երրորդ տեղը: Եկող տարի մենք մարելու ենք 320 միլիոն դոլար: 2020թ. դա անցնելու է 400 միլիոն դոլարի սահմանը: Սա է պատճառը որ ասում եմ՝ սերունդների համար պարտք եք հավաքում. ինչի՞ համար:
Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի: Գնալով այս թվերն ավելի են մեծանալու: Սա վաղվա օրվա հեռանկարը կործանող բյուջե է և լրջագույն պարտքերի տակ է գցելու այն սերունդներին, այն կառավարությանը, որը վաղն է լինելու: Սա ուղղակի ես համարում եմ մսխող բյուջե, մեր Կառավարությանը՝ մսխող Կառավարություն»:








































