Անիրատեսական է սպասել, որ Պուտինի և Օբամայի 20-րոպեանոց հանդիպումը բեկումնային լինի, տարաձայնությունները մնում են, բայց կա երկխոսության անհրաժեշտության ըմբռնում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հասկանում եք, բացարձակապես, երևի, անիրական է սպասել, որ 20-րոպեանոց հանդիպումը կարողանա շրջադարձ նշանավորել երկկողմ հարաբերություններում: Երկկողմ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին կան: Տարաձայնություններն այնպիսին են, ինչպիսին կան: Եվ միաժամանակ, այսպես ասենք, երկկողմ գոնե առկա խնդիրների քննարկման համար երկխոսության այլընտրանք չլինելու ըմբռնումը ևս այնպիսին է, ինչպիսին կա»,- ասել է Պեսկովը:
«Ուստի երևի սխալ է մտածելը, որ հնարավոր է 20 րոպեում շրջել երկկողմ հարաբերությունները, իհարկե, դա հնարավոր չէ, բայց զրույցն ինքնին, իսկապես, կառուցողական բնույթ է ունեցել»,- հավելել է նա:







































