Thursday, 23 07 2026
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ՀԷՑ-ում կադրային ջարդը շարունակվում է. Նոր ազատումներ և համալրումներ՝ ընկերությունում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կրճատումները և կադրային ջարդը շարունակվում են։ Ընկերությունը «Տաշիր գրուպ»-ի կողմից ձեռք բերվելուց հետո էական փոփոխություններ են կատարվել։ Մենք արդեն իսկ գրել էինք, որ աշխատանքից ազատվել է Կենտրոնի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ղազարյանը և տեղափոխվել այլ աշխատանքի:

Այսօր էլ շարունակվում են կրճատումները։ Այս օրերին տասնյակ աշխատակիցներ են հեռացվում ՀԷՑ-ի հարավային մասնաճյուղից, որը Սամվել Կարապետյանի գալուց հետո ղեկավարում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Դավիթ Ղազինյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի սանիկն է և մինչ այս պաշտոնը զբաղեցնելը «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենն էր։

Մասնավորապես, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են տեղամասի 2 պետ, հարավային մասնաճյուղի պետի 3 տեղակալ, ովքեր առանցքային պաշտոնյաներ են եղել։ Աշխատանքից ազատվել են հարավային մասնաճյուղի ճարտարապետներ, ինժեներներ, համակարգչային բաժնի պետը։ Ընդ որում, բացի ազատումներից, ուշագրավ փոխատեղումներ են կատարվում ՀԷՑ-ում. նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած մասնագետները դառնում են շարքային աշխատողներ, իսկ նրանց տեղը համալրում են նոր աշխատակիցներ։ Օրինակ՝ վերջերս հարավային մասնաճյուղի գլխավոր հաշվապահը մասնաճյուղի ղեկավարի հրամանով դարձել է սովորական հաշվապահ, իսկ մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրել է կրտսեր Ղազինյանի մերձավորներից մեկը։

Ուշագրավ է, որ վեր նշված բաժինների աշխատակիցների ազատումից հետո ոչ մի բաժին չի փակվել, կամ ոչ մի հաստիք չի կրճատվել՝ անկախ այն պնդումներից, թե Կարապետյանի գալուց հետո օպտիմալացումներ են լինելու, քանի որ Բիբինի ժամանակ հաստիքացուցակը ուռճացված է եղել։ Բոլոր ազատված աշխատակիցներին փոխարինել են նորերը, ովքեր հիմնականում, ինչպես արդեն նշեցինք, նորանշանակ պետերի ծանոթներն են ու մերձավորները։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. ՀԷՑ-ի աշխատակիցները աշխատանքից ազատվում են առանց որևէ հստակ պատճառաբանության։ Ազատված աշխատակիցներից ոչ մեկին չի ասվել և չի ասվում, թե ինչում են թերացել, որտեղ է եղել նրանց սխալը, պարզապես այնպիսի մթնոլորտ է ստեղծվում ղեկավարության կողմից, որ աշխատակիցները ստիպված ինքնակամ դիմում են գրում և հեռանում։

Ի դեպ, նշենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ի հետ ունեցած ֆինանսական սխալ հաշվարկների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում