Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Գյումրիում այս տարի 250 փողոցից նորոգվել է 75 փողոց, հիմնանորոգվել՝ 12-ը

Ընթացիկ տարվա ընթացքում Գյումրի քաղաքում կատարված ճանապարհաշինական աշխատանքներն ամփոփ կերպով ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ այսօր քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև Գյումրիում գործող լրագրողները: Ըստ ներկայացված թվերի՝ քաղաքի 250 փողոցից փոսային նորոգման է ենթարկվել 75-ը, իսկ 12 փողոց էլ հիմնանորոգվել է, ի շարս որոնց խճապատվել ու ճաքալցվել են ինչպես կենտրոնական, այնպես էլ մի շարք երկրորդական փողոցներ:

Սա վատ թիվ չէ, սակայն Սամվել Բալասանյանը նշեց, որ հատկապես անձրևներից հետո քաղաքի որոշ փողոցներում վիճակը, մեղմ ասած, վատ է, ինչը նախևառաջ պայմանավորված է քաղաքում նոր ջրագծերի անցկացմամբ զբաղվող ջրաշինական ընկերությունների թերի աշխատանքով, որոնք փոսերը փորում են ու թողնում այդպես բախտի քմահաճույքին: Խորհրդակցությանը մասնակցող ջրաշինական ընկերությունների ներկայացուցիչներից «Դորոժնիկ» ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Կարապետյանը փորձեց հակադարձել, որ իրենց կատարած աշխատանքն այնքան էլ վատ չէ, քանի որ իրենք այս դեպքում ոչ թե պատվիրատու են, այլ պատվերն իրականացնող, և այս դեպքում պատասխանատուն պատվերն ընդունողը պետք է լինի, ոչ թե կատարողը:

«Մենք շեբենապատման մասով որոշակի պահուստային քանակություն ունենք ու կիրականացնենք շեբենապատում, չնայած որ մեր կողմից փորված փոսերն ու խրամուղիները գրեթե ամբողջովին փոսալցրել ենք ու շեբենապատել: Այնուամենայնիվ, եթե մարտին՝ հալոցքից հետո, խնդիրներ առաջանան կամ նախորդ տարիներից խնդիրներ առաջանան, մենք այդ քանակը կօգտագործենք ու շեբենապատում կիրականացնենք»,- նշեց պարոն Կարապետյանը:

Բալասանյանը հատկապես դժգոհ էր ջրաշինական մյուս՝ «Սադեհ արտեզյան» ընկերության իրականացրած աշխատանքներից, սակայն խորհրդակցությանը ներկա ընկերության ղեկավար Արշակ Դավթյանն էլ նշեց, որ իրենք խիճը ձեռք են բերել հենց Գյումրիից ու կարելի է ստուգել տեղում, որ իրենք օգտագործել են իրենց նախագծային ծավալից երկու անգամ ավելի խիճ:

«Մենք կանգ չենք առել ծախսերի առաջ և կատարել ենք ձեր պահանջները, սակայն թե ինչու է ձեր մոտ այսպիսի կարծիք առաջացել, չեմ կարողանում հասկանալ»,- նկատեց պարոն Դավթյանը:

Ի դեպ, խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է ձմռանը, ունեն և՛ անհրաժեշտ աղի պաշար, և՛ տեխնիկական միջոցներ:

Ինչ խոսք, անմխիթար վիճակում գտնվող փողոցների խնդիրը գյումրեցիներին ծանոթ է ոչ առաջին տարին ու ակամա հիշելով տարվա մեջ մի քանի անգամ ասֆալտապատվող մայրաքաղաքի կենտրոնական փողոցները՝ հարցադրում կատարել՝ ո՞ր բարոյական իրավունքով, երբ այդ ծախսումների մի մասով կարելի էր Գյումրիում ամբողջական թաղամասերի հարց լուծել: Մնում է միայն մտածել, որ մեր կենտրոնական իշխանությունների որոշ ներկայացուցիչների մոտ Գյումրիի զարգացումը միայն գեղեցիկ ճարտասանական հերթապահ տեքստերից են ու ճամարտակման ընտիր առիթներ և միայն այսքանը, իսկ իրականում գործում է ժողովրդի ասած՝ «Շանը կտամ, գիլանը կտամ, բայց քեզ մի թիքա էլ չեմ տա» հայտնի խոսքի տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում