ԱՄՆ-ի և Կուբայի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել արդեն տարեվերջին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցերով Կուբայի ԱԳՆ բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք շատ մոտ ենք առաջին համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին, որոնք կարող ենք ներկայացնել մի քանի շաբաթվա մեջ»,- ընդգծել է Վիդալը։
Նա նշել է, որ երկու պետությունների պայմանավորվածությունները նաև կվերաբերեն շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումներին և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը կեսդարյա թշնամությունից հետո ԱՄՆ-ն ու Կուբան սկսել են հարաբերությունների նորմալացման գործընթացը։









































