Monday, 27 07 2026
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին

Մեծ Բրիտանիայի դեսպան․ «ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման լավագույն հարթակն է». «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ: Թվիթերում այսպիսիգրառում է կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ազատության» փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետը նման ձևով արձագանքել է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին առնչվող վիճահարույց բանաձևի նախագծին ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի հավանություն տալուն:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Զեկույցը Հայաստանում լուրջ քննադատության է արժանացել իշխանությունների կողմից, իսկ ընդդիմությունը դրա շրջանառումը հայ դիվանագիտության պարտություն է որակել։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այդ զեկույցի վերաբերյալ ինքը զրույց է ունեցել Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ։

«Միացյալ թագավորության կառավարության դիրքորոշումն այն է, որ սա խորհրդարանական վեհաժողովին վերաբերող խնդիր է։ Կառավարությունը չի կարող թելադրել կամ վերահսկել, թե ինչ են անում պառլամենտի անդամները, քանի որ նրանք անկախ են։ Ես այս մասին քննարկումներ ունեցել եմ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ և, օգտվելով հնարավորությունից, ասել եմ, որ մենք համոզված ենք՝ ԵԱՀԿ-ն լավագույն հարթակն է քննարկումները առաջ տանելու և հակամարտությունը կարգավորելու համար։

Թեև, մենք ընդունում ենք, որ ցանկացած կառույց պետք է հնարավորություն ունենա քննարկել այսպիսի հարցերը, բայց մենք մեծապես աջակցում ենք Մինսկի խմբին և ցանկանում ենք, որ գործընթացը շարունակվի ու խնդիրը հանգուցալուծվի»,- նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում