Կանադայի լիբերալ կառավարության կազմում, որը գլխավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, ընդգրկվել է 30 նախարար՝ 15 տղամարդ և 15 կին: Այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի ղեկավարը երկրին և Մեծ Բրիտանիայի միապետ Եղիսաբեթ II-ին հավատարմության երդում տալուց հետո։
Անսպասելի է դարձել պաշտպանության նախարարի պաշտոնում Հարջիթ Սաջանի նշանակումը: Նա ծնվել է Հնդկաստանում: Նախքան քաղաքականություն գալը ծառայել է ոստիկանությունում և բանակում:
Թրյուդոն կատարել է նախընտրական խոստումը՝ նրա կառավարության կեսը ներկայացված է կանանցով: Ջոդի Ուիլսոն-Ռեյբոլդը դարձել է արդարադատության նախարար և գլխավոր դատախազ, իսկ Քրիստիա Ֆրիլենդը զբաղեցրել է միջազգային առևտրի հարցերով նախարարի պաշտոնը, որը գլխավորներից մեկն է համարվում կանադական կառավարությունում։