Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ՀՀԿ-ն ամենահարուստն է. նրանից տարածքներ են վարձակալում պետական հիմնարկները

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից 2012թ.-ի համար գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են 6-ը:

Հայտարարագիր չի ներկայացրել միայն «Առաքելություն» կուսակցությունը, որն ընդամենը մեկ ամիս առաջ է գրանցվել պետական ռեգիստրում:

Հայտարարագրեր ներկայացրածներից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Հանրապետականը հայտարարագրել է 58 միավոր անշարժ գույք՝ Երևանում և մարզերում, որից 42-ը՝ շենքեր, 16-ը՝ հողեր: Շենքերից 33-ը կուսակցությանը պատկանում են սեփականության իրավունքով, իսկ 9-ը վարձակալված են:

Հողամասերից 15-ը՝ սեփականության իրավունքով, 1-ը՝ վարձակալությամբ:

ՀՀԿ-ն ունի նաև 8 միավոր շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենաներ, 39 մլն 843 հազար 822 դրամի չափով դրամական միջոցներ:

Հանրապետականի եկամուտները 2012թ.-ին գոյացել են 364 մլն 539 հազար 760 դրամի չափով անդամավճարներից և կուսակցության անդամների նվիրատվություններից, 29 մլն 530 հազար 400 դրամի չափով բյուջետային ֆինանսավորումից, 13 մլն 4 հազար 480 դրամի չափով վարձակալության վճարներից և 8 մլն 35 հազար 77 դրամի չափով այլ եկամուտներից:

Ի դեպ՝ ՀՀԿ-ն վերոհիշյալ վարձակալության վճարներից եկամուտները ստացել է 7 հիմնարկներից, այդ թվում, մասնավորապես՝ Կապանի հանրախանութից, Վայոց Ձորի մարզպետարանից, Վայքի փաստաբանների պալատից, Վայքի Զբաղվածության պետական ծառայությունից, Եղեգնաձորի հարկային տեսչությունից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 8 մլն 933 հազար 9 դրամի չափով դրամական միջոցներ և Երևանում ու մարզերում գտնվող 53 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը վերցված է վարձակալությամբ, մնացածը՝ օգտագործվում են անհատույց: ԲՀԿ-ն շարժական գույք չունի:

ԲՀԿ-ի եկամուտները գոյացել են ի շնորհիվ 17 մլն 511 հազար դրամ պետական բյուջեից ֆինանսավորման, 14 մլն 397 հազար դրամ անդամավճարների և 68 հազար 772 դրամ Արդշինինվեստբանկում տոկոսների կուտակման:

ՀՅԴ-ն հայտարարագրել է 35 միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 մլն 91 հազար 490 դրամի դրամական միջոցներ: Դաշնակցությունը շարժական գույք և եկամուտներ չի հայտարարագրել:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարագրել է մեկ միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 մլն 162 հազար 800 դրամի դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ, ինչը գոյացել է անդամավճարներից, նվիրատվություններից և պետբյուջեից ֆինանսավորումից:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն եկամուտներ՝ 25 մլն 666 հազար դրամի նվիրատվություններ և 4 մլն 387 հազար դրամի պետական բյուջեից ֆինանսավորում:

Դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ևս հայտարարագրել է միայն եկամուտներ՝ 290 հազար դրամ անդամավճար և 250 հազար նվիրատվություն:

«Բարև Երևան»-ի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Ժողովրդավարական ուղի»-ն և «Շրջադարձ»-ը, ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:

Ի տարբերություն մյուս կուսակցությունների, «Օրինաց երկիր»-ը հայտարարագիրը ներկայացրել է ոչ թե 2012թ.-ի համար, այլ 2012թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2013թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի:

ՕԵԿ-ը հայտարարագրել է մեկ միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 միավոր շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենաներ, և 1 մլն 36 հազար դրամի դրամական միջոցներ: Եկամուտները գոյացել են 4 մլն 633 հազար 400 դրամ պետական ֆինանսավորումից և 8 մլն 650 հազար դրամի չափով կուսակցության անդամների նվիրատվությունից:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում