Շվեյցարական Swatch ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր էլեկտրոնային ժամացույց, որով հնարավոր է վճարել գնումների դիմաց։ Swatch Bellamy-ն չի միանում սմարթֆոնին և հասանելիություն չունի համացանցին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ժամացույցը զինված է անլար կապի համար նախատեսված միկրոչիպով, որը նման է բանկային քարտերում առկա չիպին։
Ժամացույցները վաճառքում կլինեն հունվարին, կարժենան 90 դոլար։ Այն սկզբում հասանելի կլինի չինական շուկայի համար, այնուհետև ավելի ուշ դուրս կգա նաև այլ շուկաներ։ Վճարային համակարգի գործարկման համար Swatch-ը գործընկերություն է կազմակերպել China UnionPay-ի հետ։
2014 թվականին Չինաստանում բջջային վճարումների ծավալն աճել է 134 տոկոսով և հասել 3.6 տրիլիոն դոլարի։







































