Monday, 27 07 2026
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

«Կոծոյենց օբյեկտի» ադմինիստրատորը նպաստել է իջևանցի մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Կարինե Օթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ 54-ամյա այրի Կարինե Օթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ նա, որպես ադմինիստրատոր աշխատելով Իջևան քաղաքի «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող «սննդի և հանգստի կազմակերպման համալիրում», «նպաստել է, որ մարմնավաճառները պոռնկությամբ զբաղվեն»:

Համալիրը մարմնավաճառների տված ցուցմունքներում այլ անվանում ունի՝ «Կոծոյենց օբյեկտ»:

Իջևանի Անկախության փողոցում գործող այս «օբյեկտում» որպես ադմինիստրատոր աշխատած Կարինեն մեղադրվում է սենյակները մարմնավաճառներին՝ Ալիսային, Անժելային, Անանին, Զառային, Ալվարդին տրամադրելու համար:

Տվյալ հյուրանոցի, ինչպես նաև շատ այլ նմանատիպ հյուրանոցների աշխատակիցներ երկար ժամանակ անտեղյակ են եղել, որ մարմնավաճառությամբ զբաղվողներին սենյակ հատկացնելով կամ նրանց հյուրանոցի հաճախորդների մոտ կանչելով ու մարմնավաճառային ծառայություններ առաջարկելով՝ կատարում են հանցավոր արարք, որի համար կարող են բռնվել ու դատապարտվել:

Ու հիմա այդ «բացը» լրացվում է: Նախկինում իրենց հանցանքից անտեղյակ ու մարմնավաճառուհիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցած կանայք այժմ դատարաններում արցունք են թափում ու ստանում պայմանական դատապարտության անհրաժեշտ մաս կազմող փորձաշրջանների իրենց չափաքանակը:

Կարինե Օթարյանը դատարանում ցուցմունք չի տվել: Նա միայն հայտնել է իր դիրքորոշումը, թե իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև սահմանված վարձավճարի դիմաց սենյակներ է տրամադրել քաղաքացիներին, այդ թվում՝ իր գործով վկայություն տված աղջիկներին: Իր գործը չէր, թե օբյեկտում նրանք ինչով են զբաղվել:

Գանձված գումարները տրամադրել է օբյեկտի տնօրենին: Իրեն ոչ ոք չի արգելել, որ մարմնավաճառներին սենյակ տրամադրի:

Կարինե Օթարյանի հանցավոր արարքը հիմնավորվել է մարմնավաճառուհիների համերաշխ ցուցմունքներով, ինչպես որ հիմնականում լինում է այս տիպի գործերով:

Մարմնավաճառուհիները հայտնել են, թե Օթարյանը, քաջատեղյակ լինելով՝ իրենք ինչով են զբաղվում, 5-8 հազար դրամով բարեհամբույր կերպով սենյակներ է տրամադրել, և իրենք հայրենի ու այլերկրացի տղամարդկանց հետ «Կոծոյենց օբյեկտում» զբաղվել են իրենց արհեստով:

Պատահել է, որ Օթարյանը անձամբ զանգահարել ու կանչել է իրենց՝ հյուրանոցի հաճախորդ տղամարդկանց սպասարկելու համար: Իրենք էլ անմիջապես արձագանքել են ու ներկայացել: Ինչո՞ւ՝ ոչ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կարինե Օթարյանին ու եզրակացրել, որ ուղղման առումով ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա:

Կարինե Օթարյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել և սահմանվել 4 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ, ինչպես նմանատիպ այլ գործերով, բողոք է բերել մեղադրողը՝ պնդելով, թե հարկավոր է պատժի մասով փոփոխել դատավճիռը և ամբաստանյալին իրական ազատազրկման ենթարկել:

Մեղադրողն այս դեպքում շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ Օթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել, հետևաբար նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի նվազել:

Մեղադրանքի կողմը նմանատիպ այլ գործերով իրական ազատազրկում է պահանջել նաև իրենց մեղավոր ճանաչած, խորին զղջում ապրած, «էլ երբեք էդպիսի բան չեմ անի» խոստումներն արցունքների միջից դատարանին «հանձնած» ամբաստանյալուհիների համար: Այսինքն՝ խոսքը խստահայաց սկզբունքի, այլ ոչ թե պատժի անհատականացման մասին է:

Գործի վարույթը վերաքննիչ քրեական դատարանում եղած ժամանակահատվածում ամբաստանյալ Կարինե Օթարյանի առողջական վիճակը վատացավ, նա որոշ ժամանակ բուժվեց, ապա նոր կարողացավ ներկայանալ մայրաքաղաքային դատարան՝ մեղադրողի բերած վերաքննիչ բողոքի քննությանը:

Ամբաստանյալն առարկեց մեղադրողի բողոքի դեմ, խնդրեց իրեն չազատազրկել, կալանավայր չգցել:

Վերաքննիչ քրեական դատարանը, աստիճանաբար ձևավորելով մարմնավաճառների պոռնկությանը հյուրանոցներում ու այլ հանրային օբյեկտներում «աշխատանքի բերումով» նպաստած տարիքով կանանց պատժային «քաղաքականությունը», մեղադրողի բողոքը մերժեց՝ իր որոշումը հիմնավորելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներով և նրա առողջական վիճակով. Իջևանի բժշկական հիմնարկի տրամադրած ամբուլատոր քարտի մեջ թվարկված էին 54-ամյա այս կնոջ մի ամբողջ շարք հիվանդությունները:

Կարինե Օթարյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառումով ու քառամյա փորձաշրջանի նշանակմամբ, թողնվեց անփոփոխ:

Մեղադրանքի կողմը այս գործով վճռաբեկ բողոք չի բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում