Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ունի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու լավ շանսեր։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
«Կրիտիկական պահին նա ցուցաբերել է բարոյական առաջնորդություն»,- նշել է Օսլոյի Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարփվիկենը։
Նրա խոսքով՝ Մերկելը ցույց է տվել, որ չի վախենում Ուկրաինայի և միգրացիոն ճգնաժամի հարցերի շուրջ բարդ քննարկումներից։ Բունդեսթագի քաղաքական միությունն արդեն առաջադրել է Մերկելի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Չնայած այն բանին, որ Մերկելի վարկանիշը վերջին շրջանում ընկնում է փախստականներին առնչվող իրավիճակի ֆոնին, շատ փորձագետներ վստահ են, որ կանցլերն արժանի է մրցանակի։







































