ՊՍԺ-ն մտադիր է հզորացնել թիմի կազմն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնները ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տրանսֆերը, որի դիմաց պատրաստ են 30 մլն ֆունտ վճարել:
Սակայն անգլիացի ֆուտբոլիստը, հավանաբար, կմերժի ՊՍԺ-ին, քանի որ մտադիր է կարիերան ավարտել լիվերպուլյան ակումբում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենդերսոնը մասնակցել է միայն երկու խաղերի: Այժմ նա վերականգնվում է վնասվածքից:








































