Thursday, 23 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26

Ինչ է պատմել Սմբատ Հակոբյանը ազատամարտիկներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Վերջինս պարտքեր է ունեցել, և երբ զանգահարել են՝ պարտքն ուզելու համար, Հակոբյանը հայհոյել է զանգահարողի մորը, ինչն էլ պատճառ է դարձել դաժան հաշվեհարդարի: և այն ազատամարտիկները, որոնք համառ ջանքերով տեղի ունեցածը համարում էին քաղաքական հաշվեհարդար, այս քանի օրն «անհետացել» են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս  հավաքվել են իրար «գլխի», քննարկել են տեղի ունեցածը, իմացել՝ ով և ինչի համար են ծեծել ազատամարտիկին, այդ իսկ պատճառով ձայն չեն հանում:

Երեկ «Ժողովուրդ»-ին վերջապես հաջողվել է կապ հաստատել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

Պարո՛ն Պետրոսյան, Դուք տեղյա՞կ եք՝ իրականում ինչի համար են ծեծել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:

-Ես գիտեմ, որ քաղաղաքական դաշտ տեղափոխվելուց հետո են խոսակցությունները լինում: Ասում է՝ միշտ զգուշացրել են, որ հեռու մնա, ծեծել են: Մեզ ինչի համար էին քաշքշում՝ ինձ, «Արաբոյի» Մանվելին, կամ հետո Սուրիկին ծեծեցին, հետո պատգամավորի են ծեծում: Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է: Այսինքն՝ մենք որ հանդուրժեցինք, հանդուրժելու արդյունքը սա է: Շարունակությունը տեսնում ենք: Ինչ դաշտ փորձեն տանել, մենք հասկանում ենք: Բնական է՝ մարդուն ամեն ինչ անում են քաղաքական կեցվածքի համար:

Ինչո՞ւ է Սմբատ Հակոբյանն այժմ հրաժարվում Ռուբեն Հայրապետյանի անունը տալ:

-Այդ մարդը միշտ էլ ասել է՝ Տիգրան կոչեցյալին ինքը տեսել է այդ մարդու թիկնազորում: Ինքը դրանից, հաստատ գիտեմ, որ չի հրաժարվում, որովհետև այդ մարդն ասում է՝ նրան է տեսել: Ուրիշ խնդիր է, որ ուրիշ Տիգրան են բերել, ներկայացրել: Հիմա այդ մարդը ասում է՝ իմ տեսած Տիգրանը չէ, ում մասին եղել է խոսքը:

Տեղեկություններ կան, որ Ս. Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով, քանի որ նա հայհոյել է:

-Ում հայհոյել են, թող այդ մարդը հայտարարի, որ ինձ հայհոյել են, ես էլ ծեծել եմ: Այդ հայհոյողը որ չի երևում: Ով որ հայհոյելու մասին ասել է, իրան հարցրեք:

Պարո՛ն Պետրոսյան, մի քանի օր է՝ փորձում էինք զրուցել Ձեզ հետ, սակայն մեզ չէր հաջողվում: Արդյո՞ք այս թեմայից էիք խուսափում: Ինչո՞ւ էիք «անհետացել»:

-Մենք ապրել ենք, աշխատել ենք ու ամեն ինչ արել ենք մեր երկրի համար: Եթե շատ դեպքերում հանդուրժել ենք, էլի մեր երկրի հանդեպ ունեցած սիրուց ենք հանդուրժել: Ինչ վերաբերում է չհանդիպել կամ այդ պահին չպատասխանելուն, մարդ ենք, մենք էլ հանդիպումներ ունենք, երեկ վատառողջ վիճակում եմ եղել, օրվա երկրորդ կեսը տանն եմ եղել: Հիմա Դուք չեք կարողացել կապվել, չի նշանակում, որ մենք թաքնվում ենք: Մենք որևէ մեկից թաքնվելու չունենք, ոչ էլ վախենալու: Որևէ մեկս որևէ արարք չի հանդուրժելու: Մենք գործ ունենք քաղաքական վենդետայի հետ, մարդուն սպանելու փորձ են արել: Ինչ-որ հայհոյելու համար մարդուն սպանո՞ւմ են: Այստեղ սպանության փորձի մասին է: Ես իրավաբան չեմ, բայց իմ պատկերացումներով դա սպանության փորձ է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում