UberPOP առցանց ծառայությունը, որը թույլ է տալիս մոտակայքում գտնվող տաքսու վարորդին ուղարկել հաճախորդի գտնվելու վայր, Բրյուսելում ապօրինի է հայտարարվել: Համապատասխան որոշումը հինգշաբթի օրն ընդունել է կոմերցիոն վեճերի մայրաքաղաքային դատարանը, հաղորդում է RTL-ն:
Դատարանն ամերիկյան Uber ընկերությանը 21 օր է տվել ծառայության շահագործումը դադարեցնելու համար: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր խախտման համար ընկերությանը 10 հազար եվրո տուգանք է սպառնում:






































