Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Էկրեն ազգային պարկում ձնահյուսքի հետևանքով 5 մարդ զոհվել է, 2 հոգի համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանությունների հայտարարությանը:
«Պելվու լեռնազանգվածում ձնակույտի անկում է եղել, կան զոհեր»,- մեջբերում է հեռուստաալիքը տեղի իշխանությունների ներկայացուցիչ Պյեռ Բեսնարի խոսքերը:
Զոհերի ազգային պատկանելության մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:








































