Thursday, 23 07 2026
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

Արծվիկ Մինասյանը նեղացել է ընկեր Հրանտից. նրան չեն ուզում նախարար նշանակել

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը արդեն տևական ժամանակ իրեն խիստ տարօրինակ է պահում: Եթե մինչև վերջերս նա բավականին ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում, ակտիվորեն հարցազրույցներ էր տալիս, ներկայացնում էր կուսակցության տեսակետը ամենատարբեր հարցերի վերաբերյալ և դարձել էր կուսակցության դեմքը խորհրդարանում, Սահմանադրական դատարանում և տարբեր միջավայրերում, ապա գրեթե երկու ամիս է նա ընդհանրապես խուսափում է հրապարակային որևէ հայտարարություններից և լրագրողների հարցերին ի պատասխան ասում է՝ այդ հարցով դիմեք ընկեր Աղվանին, կամ՝ այդ հարցով դիմեք ընկեր Արմենին, նկատի ունենալով խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին և քարտուղար Աղվան Վարդանյանին: Իսկ նախորդ օրն էլ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանը դեմոնստրատիվ մեկուսացել էր ՀՅԴ-ականների խմբից՝ ցույց տալով, որ իրեն ավելի հարազատ է զգում հանրապետականների միջավայրում:

Արծվիկ Մինասյանը խիստ նեղացած է դաշնակցական էլիտայից և հատկապես կուսակցության ղեկավար՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից: Պատճառն այն է, որ ընկեր Հրանտը նպատակահարմար չի համարել, որ Արծվիկ Մինասյանը նախարարական պորտֆել զբաղեցնի կոալիցիոն կառավարության կազմում, այն կառավարության, որը կարող է ձևավորվել ամենամոտ ապագայում:

Դեռևս անցյալ տարվա աշնանը, երբ ՀՅԴ-ն իրեն դուրս դրեց խորհրդարանում ձևավորված ընդդիմադիր քառյակից և բացահայտ հայտարարեց, որ մտադիր է պաշտպանել նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը, խոսակցություններ սկսեցին այն մասին, որ ՀՅԴ-ն շուտով մաս կկազմի կառավարությանը: Ասվում էր, որ դա չի լինի կոալիցիա, այլ անունը կարող է դրվել, ասենք, ազգային միասնության կառավարություն: Նույնիսկ ասվում էր, որ այդ կառավարությունը կարող է ձևավորվել ապրիլի 24-ի միջոցառումներից հետո: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ կառավարության ձևավորման գործընթացը մեզ համար անհայտ պատճառներով ձգձգվում է, բայց որ ՀՅԴ-ն այլևս ոչ մի պատճառ չունի մաս չկազմելու իշխանությանը և կառավարությունում ստանալու իրեն հասանելիք նախարարական պորտֆելները՝ պարզից էլ պարզ է:

Եվ այս պայմաններում բնական է, որ ՀՅԴ ներսում ակտիվ քննարկումներ են գնում այն մասին, թե կուսակցությունից ով պետք է ստանա նախարարական պորտֆելներ, ով պետք է զբաղվի երկրի և իր անձական բարեկեցության ապահովման անչափ կարևոր և պատասխանատու գործով: Ահա այդ քննարկումների ժամանակ ընկեր Արծվիկը ցանկություն է հայտնել իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը՝ մանավանդ, որ խորհրդարանում զբաղված է եղել պատգամավորական ակտիվ գործունեությամբ և իր ելույթներով ցույց է տվել, թե որքան պրոֆեսիոնալ է ինքը, որքան պատրաստված է նախարարական աշխատանքի համար: Բայց կուսակցության ղեկավար ընկեր Հրանտը կանխել է Արծվիկ Մինասյանին՝ նրան բացատրելով, որ թեև ընկեր Արծվիկը իրոք պատրաստված և արժանի կադր է նախարարական պաշտոն զբաղեցնելու համար, սակայն կուսակցության համար նույնքան կարևոր է նաև խորհրդարանում սեփական դեմքը պահպանելը, և քանի որ Արծվիկ Մինասյանն էր դարձել ՀՅԴ-ի դեմքը, ապա Բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտը կուսակցության անունից հայտարարել է, որ իր իրենք նպատակահարմար են համարում, որ նա մնա խորհրդարանում, և նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա, իր սուր և համարձակ ելույթներով փրկի ՀՅԴ-ին:

Արծվիկ Մինասյանը հասկացել է, որ իր անտեղի ակտիվությունը իրեն օգնելու փոխարեն խանգարել է: Նա հասկացել է, որ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ իրեն օգտագործում են քյասիբի ռադիոյի տեղ, այսինքն՝ ինքը պետք է խոսի, իսկ ինչ-որ մարդիկ պետք է օր ու գիշեր զբաղվեն երկրի բարեկեցության և զարգացման գործը առաջ տանելով՝ իհարկե, չմոռանալով նաև սեփական անձի մասին:

Այս պայմաններում է, որ ընկեր Արծվիկը լռության ուխտի որոշում է կայացրել, ինչը նշանակում է, որ եթե իրեն պահում են որպես անիմաստ խոսացող, ապա ինքն էլ հրաժարվում է այդ դերից՝ այն թողնելով կուսակցության մյուս ներկայացուցիչներին: Հիմա ինքը կլռի, որպեսզի տեսնեն, որ եթե, միևնույն է, իրեն նախարարական պաշտոն չեն տալու, ինքը չի խոսելու, այլ լռելու է: Եթե խոսելը խանգարեց Արծվիկ Մինասյանին նախարար դառնալ, գուցե լռությունն էլ օգնի, որ կուսակցության ղեկավարը փոխի իր որոշումը: Չնայած ՀՅԴ-ն խիստ սկզբունքային կուսակցություն է. այստեղ եթե մի բան որոշում են, գնում են մինչև վերջ: Օրինակ՝ որոշել էին Հայաստանը չհանձնել բոլշևիկներին այդպես էլ արեցին, թուրքերին տվեցին, կարելի է ասել՝ նվիրեցին, բայց բոլշևիկներին ոչինչ չտվեցին:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում