Նոթհինգհեմի համալսարանի փորձագետները ուսումնասիրել են 1960-2011 թվականների ընթացքում կատարված հետազոտությունները, որի արդյունքում պարզվել է, որ ծխողները ավելի քիչ են ուշադրություն դարձնում աշխատանքին, քան չծխողները, հայտնում է direct-press.ru-ն:
Վնասը միայն Մեծ Բրիտանիայում, կապված աշխատանքի դուրս չգալու հետ, կազմում է տարեկան 1.4 միլիոն ֆունտ:
Ծխողները տարվա ընթացքում աշխատանքից բացակայում են 2-3 օրով ավելի, քան չծխողները: Ավելին, եթե նույնիսկ ծխողը ժամանակին է գալիս աշխատանքի, ապա առաջադրանքը կատարում է ավելի երկար ժամանակ, քանի որ օրվա ընթացքում բավական ժամանակ է ծախսում ծխելու վրա:
Ըստ տվյալների, ծխողների երեխաները ավելի հաճախ են դպրոցից բացակայում, քանի որ պասիվ ծխելը բարձրացնում է տարբեր հիվանդությունների նկատմամբ հակվածությունը:








































