Wednesday, 15 07 2026
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն Մարիա Սոմակյանին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն օգոստոսի 11-ին ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կրկնակի չեմպիոն, Կիպրոսը ներկայացնող 14-ամյա Մարիա Յորյիու Սոմակյանին և նրա ծնողներին: Ինչպես տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, Համահայկական ամառային 6-րդ խաղերին Մարիան մասնակցել է 6 մրցույթի և նվաճել 6 մեդալ` 2 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ: 14-ամյա մարզուհու նվաճած մեդալներն առաջինն էին Համահայկական ամառային խաղերին մասնակցած, Կիպրոսը ներկայացնող մասնակիցների համար: Ցույց տված արդյունքների համար երիտասարդ մարզուհին պարգևատրվել է խորհրդանշական նվերներով:

Մարիան իր խոսքում նշել է, որ 10 տարի է` զբաղվում է լողով: Նա շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Համահայկական խաղերին: Նա հատկապես տպավորված է եղել խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: Մարզուհու ծնողները հայտնել են նաև, որ Մարիան Կիպրոսում մասնակցել է մի շարք կարևոր մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր:

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է երիտասարդ տարիքում Մարիայի ձեռքբերումները և հույս հայտնել, որ հետագայում մարզուհին կհամալրի Հայաստանի լողի հավաքականի կազմը: Պարոն Զաքարյանը շնորհավորել է 14-ամյա մեդալակրին և նորանոր սպորտային հաջողություններ մաղթել նրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում