Top Gear հեռուստահաղորդման երեք նախկին հաղորդավարները պայմանագիր են ստորագրել Amazon Prime-ի հետ ավտոմեքենաների մասին նոր շոու ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ջերեմի Քլարքսոնը, Ռիչարդ Հեմոնդը և Ջեյմս Մեյը հայտարարել են, որ նախկին Top Gear-ի նախկին պրոդյուսեր Էնդի Ուիլմանի հետ կսկսեն նախագծի վրա աշխատել: Նրանք երեքն էլ հեռացել են BBC-ից մարտին տեղի ունեցած սկանդալի պատճառով, երբ Ջերեմի Քլարքսոնը նկարահանումների ժամանակ հարվածել էր պրոդյուսերներից մեկին:








































