Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմենը հույս է հայտնել, որ թիմի առաջատար Գարեթ Բեյլը կմնա Մադրիդի «Ռեալ»-ում:
«Լինելով մարզիչ, ում տրամադրության տակ Բեյլը լինում է առավելագույնը մեկ շաբաթով, կարծում եմ, որ նա պետք է մնա «Ռեալ»-ում: Իսպանիայում և Անգլիայումն տարբեր խաղային փիլիսոփայություններ են: Անգլիայում սխալները չեն ներվում: Այնտեղ խաղալը բարդ է: Պրիմերան այլ է: Ես չեմ խոսել Բեյլի հետ, բայց կարծում եմ, որ նա կմնա Մադրիդում»,-Քոուլմենի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































