Հանրահայտ լուսանկարիչ Թերի Գոլդը Արևմտյան Աֆրիկայում բնակվող վոդաբ և տուարեգ քոչվոր ցեղերին լուսանկարել է ինֆրակարմիր լույսի տակ, հայտնում է korrespondent.net-ը:
Գոլդը ստացել է շատ արժեքավոր մրցանակներ բնիկների կյանքը պատկերող այդ լուսանկարների համար: Իր սերը ինֆրակարմիր լույսի նկատմամբ նա բացատրում է նրանով, որ դա լուսանկարներին հաղորդում է խորհրդավորություն:


















































