Tuesday, 14 07 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները

Ես դեմ եմ ժողովրդավարությանը. ՀՀԿ-ական նախկին դատավորը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

«Նոր Սահմանադրության նախագիծն առաջին տպավորությամբ լավն է՝ բացի նախագահի մասով: Ինձ բնավ դուր չի գալիս, որ նախագահին պետք է ընտրեն ինչ-որ ընտրիչ-մնտրիչներ, ինչ-որ թվեր, թվաբանություններ են մեջտեղ բերել: Ինձ դուր չի գալիս անկախությունից ու ժողովրդի ընտրությունից զրկված նախագահ ունենալը: Ես դա ճիշտ չեմ համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, ՀՀԿ-ական Պարգև Օհանյանը:

Վերջինիս խոսքով՝ անկախ նրանից, թե նախագահը փոփոխություններից հետո ինչ լիազորություններ կունենա՝ անկախ կլինի, թե ոչ, մեր տիպի երկրների համար շատ կարևոր է, որ ունենանք նախագահ, որը ընտրվում է ժողովրդի կողմից:

«Մենք այն ժողովուրդներից ենք, որ նախագահ ենք ուզում կամ, եթե կուզեք՝ թագավոր: Մեր ժողովուրդը թագավոր է սիրում: Սիրում է, որ գնա ընտրության ու թագավոր ընտրի, որքան ուզում է՝ համամասնական լինի, կուսակցությունենր լինեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ պատգամավորների թիվը չամրագրելուն և միայն նվազագույն շեմ սահմանելուն, Օհանյանն ասաց, որ ինքը դա չի կարևորում: Հայաստանը միշտ էլ թաղված է եղել կոռուպցիայի մեջ, որի դրսևորումները տարեցտարի ավելի են կատարելագործվում: Այնպես որ՝ կարծել, թե ով փող տա, պատգամավոր կդառնա, զարմանալի չէ: «Էհ, թող լինի 500 պատգամավոր կամ 50: Դրանից բան չի փոխվում: Թող բոլորն էլ դառնան պատգամավոր ու ուրախանան այդ փաստից»,- հավելեց նախկին դատավորը:

Օհանյանը վտանգ չի տեսնում նրանում, որ սահմանադրական բարեփոխումները քաղաքական մենաշնորհ են ապահովում, և հսկայական լիազորությունները կենտրոնացված են լինելու ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժի ղեկավարի ձեռքում: «Թող այդպես էլ լինի, ես վտանգ չեմ տեսնում: Ես դեմ եմ ժողովրդավարությանը: Ինչքան շատ կուսակցություն, այնքան թույլ պետություն: Դեռ Նժդեհն է ասել, որ մեր պես փոքր պետության ու մեր հարևանների պայմաններում մենք իրավունք չունենք բազմաթիվ կուսակցություններ ունենալու: Ավելի լավ է ձևական բազմակուսակցություն լինի, բայց դե ֆակտո մեկ կուսակցություն ուժեղ լինի ու իշխի: Որ սովետի ժամանակ մեկ կուսակցություն էր, սովետը դրանից չտուժեց՝ կարգին հզոր պետություն էր, իսկ կենդանի վկան հիմա Չինաստանն է:

Այնպես որ՝ ժողովրդավարությունը այնքան էլ լավ բան չէ, դա վատ բան է՝ հատկապես, երբ այն ընտանիք է մտնում»,- եզրափակեց ժողովրդավարություն քարոզող իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում