Wednesday, 15 07 2026
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան

Երկրի ապագան, Բաղրամյանի կոնտրաստը

Հայաստանում ստեղծված իրավիճակի տակտիկական զարգացման հնարավորություններին զուգահեռ, դիտարկման ու քննարկման կարիք ունի զարգացման ռազմավարական հեռանկարը: Ռազմավարության իմաստով հարցն ավելի ընդգրկուն է և վերաբերում է Հայաստանի տեսլականին ընդհանրապես:

Ռազմավարական իմաստով խնդիրը հանդիսանում է հանրային, ցրված, ինչ-որ իմաստով ժամանակի մեջ թափառող էներգիան մեկ տարածության մեջ հավաքելը: Սրանով հանդերձ, ընդունված է կամ տարածված ընկալում, որ այդ էներգիայի հավաքագրումը, «կոնսպեկտավորումը» միտված պետք է լինի իշխանափոխության խնդրի լուծման, փոքր խնդիրներից մեծ խնդիրների հետապնդման: Սա ևս ունի ռազմավարական դիտարկման կարիք: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գուցե առավել արդյունավետ կլինի, եթե հանրային էներգետիկայի, էներգիայի հավաքագրումն ու «կոնսպեկտավորումը» կատարվի ոչ թե իշխանափոխության, այլ արժեքների, արժեհամակարգի, մտածողության, մշակույթի փոփոխության գաղափարի շուրջ:

Այդպիսով, նոր մտածողության, արժեքների, նոր մշակույթի լոկալ խտացումներ են տեղի ունենում տարբեր առիթներով, հազվադեպ կամ հաճախ, երբեմն մեծ, փոքր կամ միջին ծավալներով: Ռազմավարական խնդիրն է այդ ամենը տարածել, սփռել, «համաչափ զարգացման» տրամաբանությամբ՝ ավելի ու ավելի մոտեցնելով առօրյային: Եվ եթե լոկալ հավաքագրումների պայմաններում իշխանության առաջ, իշխող համակարգի առաջ հնարավոր է լինում դնել համեմատաբար փոքր խնդիրներ, ապա նոր արժեքային «գետտոների» տարածման և փաստացի ընդհանուր համակեցության կանոնի վերածման պայմաններում իրականությունն ինքնին կդառնա պահանջ իշխանության համար, ավելին՝ կդառնա արդեն նոր իշխանության պահանջ:

Խնդիրը իսկապես խորքային է: Հայաստանում այսօր նոր իշխանության պահանջ կա, բայց այդ պահանջը հանրային մտածողության, հանրային գիտակցության գերակշիռ մասի դիտանկյունից զուտ ֆիզիկական է, բովանդակային չէ: Այդ պատճառով էլ իշխանափոխության խնդիրը Հայաստանում ոչ միայն չի մոտենում լուծման, այլ տարեցտարի հեռանում է: Իշխանափոխության խնդիրը լուծման մոտենալու համար ունի հանրային բովանդակային պահանջարկի կարիք: Իսկ դրա համար անհրաժեշտ է հանրային նոր տեսակը, երիտասարդական նոր եռանդը, մտածողությունը, արժեքները, մշակույթը դուրս բերել ժամանակի ու տարածության մեջ կղզիացումից: Դա է ռազմավարական խնդիրը, որ ուրվագծվում է այսօր, որ ուրվագծվում էր երեկ Կարապի լիճ Քանյե Ուեսթի ցատկից, որ ուրվագծվում էր SOAD-ի համերգին հորդառատ անձրևի ներքո:

Տեսնում ենք հանրային էներգետիկայի, նոր որակների, լուսավոր երիտասարդության բազում դրսևորումներ տարբեր մասշտաբի և բնույթի իրադարձություններում, որի տեսակարար կշիռը, սակայն, խիստ իրավիճակային է, որը պետք է առօրեականացնել: Դա Հայաստանի համար զարգացման և անվտանգության ռազմավարության հրամայական է, որը պետք է առաջին հերթին հուզեր պետության իշխանությանը, եթե իշխանությունն ինքն ունենար այլ որակներ, այլ տեսլական, նպատակներ, երազանքներ: Մինչդեռ երիտասարդության նոր որակն իշխանությանը հետաքրքիր է անմեղ իրավիճակներում, որը հնարավոր է անգամ սեփական քարոզչությանը ծառայեցնել, ինչպես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Իսկ երբ բնույթը փոխվում է և ստանում իրավական պահանջներ, իշխանությունը այդ երիտասարդությանը դիտում է ոստիկանական սաղավարտների և վահանների արանքից:

Համենայնդեպս, երիտասարդների շարժմանը, քաղաքացիական շարժմանը Հայաստանի իշխանության մինչ այժմ տված արձագանքում աչք է ծակում ադեկվատության բացակայությունը: Թույլ մխիթարություն է այն, որ բռնության կիրառման մեկ փորձից հետո, իշխանությունը հրաժարվեց այդ տարբերակից: Բայց չբռնանալը Հայաստանի համար այլևս, մեղմ ասած, բավարար ելք չէ, ողջունելի, սակայն խիստ նվազ քայլ է: Հայաստանի ռեսուրսը պահանջում է հնարավորությունների դաշտի ապահովում, որը Հայաստանը կօժտի կենսունակության ու մրցունակության ահռելի պոտենցիալով:

Այս տեսանկյունից, Բաղրամյան պողոտայում Հայաստանն ապրեց իր անկախության տարեգրության ամենամեծ կոնտրաստներից մեկը, երբ մայրաքաղաքի մի փոքր հատվածում չափազանց վառ կերպով արտահայտվեցին Հայաստանի հսկայական, անգնահատելի ռեսուրսի առկայությունը և Հայաստանի զարգացման ու այդ ռեսուրսի լիարժեք, ստեղծագործական ինքնադրսևորման ճանապարհին դրված մեծ քարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում