Քասիս

Նախկինում որսորդական այս փոքրիկ գյուղակը ձգտում է պահպանել Հարավային Ֆրանսիայի ոգու մաքրությունը և զերծ մնալ Նիցայի, Կաննի շքեղությամբ վարակվելուց: Եվ դա նրան հաջողվում է. Քասիսը հիմա էլ հայտնի չէ մասսայական զբոսաշրջությանը: 1950-ականներից սկսած այն դարձել է խաղաղ հանգիստ գերադասող հարուստ եվրոպացիների սիրած վայրերից մեկը: Այնտեղ կարելի է ճաշակել տեղական սպիտակ և կարմիր գինիներ:
Մենթոն

Մոնակոյի և Իտալիայի միջև ընկած այս փոքրիկ քաղաքը հռչակվել է աշխարհում ամենանախանձելի անշարժ գույքով: Այն շքեղ և աղմկալից Նիցայից, Մոնակոյից և Սան-Ռեմոյից առանձնանում է իր խաղաղ մթնոլորտով: Այնտեղ հանգստանալու են գալիս նրանք, ովքեր գերադասում են պասիվ հանգիստը: Չնայած դրան քաղաքում նաև խաղասրահ կա:
Պորտ-Գրիմո

1960-ականներին կառուցված այս քաղաքը, որ ճարտարապետ Ֆրանսուա Սպերին նախագծել է որպես «Արվարձանային Վենետիկ», իտալական նախատիպի նմանությամբ ունի ջրանցքներ և կղզյակներ: Այստեղ սիրում են հանգստանալ հարուստ զբոսանավատերերը:







































