Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով, որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը: Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաև՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելիությունից: Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաև կարևորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ և դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները, ուստի նաև այդ խնդիրների շուրջ երևանյան քննարկումները, Նախագահի համոզմամբ, չափազանց արդիական ու կարևոր են:

Սերժ Սարգսյանի խոսքով, «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացումը Երևանում համալրում են վերջին շրջանում մեր երկրում կայացած կարևորագույն մի շարք միջազգային համաժողովների և գիտաժողովների, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ու մի քանի օր առաջ մեկնարկած՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շարքը:

Նախագահը մաղթել է հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք և համոզվածություն հայտնել, որ քննարկումների արդյունքում ընդունվելիք փաստաթուղթը կարտացոլի մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, միջմշակութային երկխոսությունը խթանելու և մշակութային բազմազանությունն ապահովելու՝ բոլոր մասնակիցների ընդհանուր ձգտումը:

Հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատուների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների մասնակցությամբ լիագումար նիստի և կլոր սեղանների ձևաչափերով Երևանում անցկացվող քննարկումների ընթացքը, հավաստիացրել, որ հագեցած գործնական ծրագրի հետ միասին, հյուրերի համար նախատեսված է մշակութային ծրագիր, ինչը թույլ կտա նրանց ՝ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությունն ու հարուստ մշակույթը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ ջերմ հյուրընկալության և Հայաստանում նման կարևոր միջոցառումներ անցկացնելու հնարավորության և աջակցության համար:

Նախագահի նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և ՀՀ Նախագահը դիտել են Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված և «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած ՀՀ տաղավարի մասին պատմող ֆիլմը, որից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգևատրել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում