Thursday, 23 07 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Սև ցուցակում» հայտնված պաշտոնյաները

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ներկայացնում է այն անձանց, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ին կիսամյակի ընթացքում

1.Սեյրան Օհանյան(ՀՀ պաշտպանության նախարար)

2015թ. հունվարի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության տնօրինության տակ գտնվող 2014թ.-ին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1565/

ա. 2015թ, հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. որոշումների, հրամանների եւ կարգադրությունների պատճենները: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1661/

բ.. 2015թ,հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. գործուղումների ցանկը և յուրաքանչյուր գործուղման համար ծախսված գումարի չափը: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1656/

  1. Գարիկ Հովհաննիսյան(ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար)

ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1550/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ի 1-ին կիսամյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

3.Արսեն Գալստյան(ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ)

2015թ. մայիսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին: http://givemeinfo.am/hy/case/1654/

4.Դավիթ Հարությունյան (ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար)

ա. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց:

Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին: http://givemeinfo.am/hy/case/1584/

բ. 2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց: http://givemeinfo.am/hy/case/1647/

5.Ռաֆիկ Գրիգորյան( Գեղարքունիքի մարզպետ)

2015թ.. հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում