Թունիսը ծրագրում է շաբաթվա ընթացքում փակել 80 մզկիթ, որոնք գտնվում են պետական վերահսկողությունից դուրս։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով վարչապետ Հաբիբ Էսիդի հայտարարությանը։ Վարչապետը նման միջոցառումը պայմանավորել է բռնության հրահրումներով։
Հաղորդվում է, որ նման միջոցառումն ընդունվել է Թունիսում երեկ հյուրանոցի վրա կատարված ահաբեկչական հարձակմանն ի պատասխան, որի զոհ է դարձել 39 մարդ։







































