ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է երկրին՝ միասեռ ամուսնությունների օրինականացման և իրավահավասարության առաջխաղացման հետ կապված:
«Մարդկանց պետք է միանման վերաբերվել` անկախ նրանից` ովքեր են նրանք և ում են սիրում: Այսօր Ամերիկայում ևս մեկ մեծ հաղթանակ է: Դա հաղթանակ է բոլոր արվամոլների և լեսբուհիների համար, ովքեր այսքան տարի պայքարել են իրենց իրավունքների համար»,- հայտարարել է Օբաման:
Օբաման ասել է, որ երբ բոլոր ամերիկացիներին միևնույն կերպ են վերաբերվում, «մենք առավել ազատ ենք դառնում»:
«Մենք առաջ ենք շարժվում, մենք ճիշտ ուղու վրա ենք խտրականության դեմ պայքարում: Այսօր իրավահավասարության ճանապարհին մեծ քայլ է արվել»,- ասել է Օբաման` ողջունելով ԱՄՆ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացման Գերագույն դատարանի որոշումը:
«Սերը սեր է: Կարևոր չէ` ում և ինչպես ես դու սիրում: Այսօր Ամերիկան կարող է հպարտանալ: Այսօր մենք աշխարհը մի փոքր ավելի լավը դարձրինք»,- ընդգծել է Օբաման:
«Այսօր արդարությունը հաղթել է: Դա կարծես կայծակի հարված լինի»,- հավելել է նա:









































