Thursday, 23 07 2026
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը

«Իշխանությունը կամավոր մինչև այժմ ոչ մի քայլ չի կատարել և առաջիկայում էլ չի կատարելու»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, գլխավոր դատախազի նախկին տեղակալ` Գագիկ Ջհանգիրյանը


– Պարոն Ջհանգիրյան, ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե մինչև հաջորդ հանրահավաքը երեք պահանջները չկատարվեն, ապա Կոնգրեսը` «սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը», և որ` «ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»: Հանրահավաքում Դուք նշեցիք. «Եթե իշխանություններն էլի ականջալուր չլինեն ժողովրդի ձայնին, անտեսեն համաժողովրդական շարժման օրինական պահանջները և կամովին չհեռանան, մեղքը իրենց վիզը, մենք ոչ արաբից ենք վատ, ոչ էլ Մուբարաքից ու Քադաֆիից մեր բռնապետն է զորեղ»… Կարո՞ղ ենք ենթադրել, որ ապրիլի 28-ից նոր փուլ է մեկնարկելու, և Կոնգրեսը Ազատության հրապարակից այդ օրը հասարակությանը տուն չի ուղարկի:


– Համաժողովրդական շարժման նոր փուլը, կարծում եմ, մեկնարկել է ապրիլի 8-ին: Այդ օրը բազմահազարանոց հանրահավաքը առաջին անգամ վերջնաժամկետ սահմանեց Կոնգրեսի ներկայացրած երեք  խնդիրների կատարման համար` զգուշացնելով, որ դրանց չկատարման դեպքում կտրուկ փոխելու է իր հետագա մարտավարությունն ու գործողությունների բնույթը: Իսկ թե ի՞նչ կոնկրետ քայլերի կդիմի ժողովուրդը ապրիլի 28-ին` կտեսնենք միասին:


– Պարոն Ջհանգիրյան, իշխանությունները ի՞նչ կշահեն երկխոսությունից: Ի վերջո, երեք պահանջների կատարման դեպքում նախևառաջ երկրի ներսում, ինչու չէ` երկրից դուրս, նրանք սեփական վարկանիշը կբարձրացնեն: Հետևաբար` ինչո՞ւ չկա դրա գիտակցումը իշխանության շարքերում:


– Երկխոսությունից ինչ կշահեն իշխանությունները` թողնենք նրանց, բայց որ այդ երկխոսությունից կշահի երկիրն ու ժողովուրդը` ինձ համար միանշանակ է: Պարզ է, թե ինչու իշխանությունը չի գնում երկխոսության, թե ինչու վարչախմբի մոտ երկխոսության անհրաժեշտության գիտակցումը բացակայում է: Նախ` այս իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված ու ձևավորված չէ, հետևաբար ժողովրդին հաշվետու ու պատասխանատու չէ նաև: Երկրորդ` Կոնգրեսի հետ ցանկացած երկխոսության պետք է նախորդի Ձեզ հայտնի պահանջների կատարումը, ինչը վարչախմբի մեկնաբանությամբ իր թուլության վկայություն կարող է դիտվել: Մի իշխանություն, որը չունի հասարակության վստահության որևէ պաշար, ու ամբողջովին հենված է վարչական, ուժային մարմինների, օլիգարխիայի վրա, նման թուլության ցուցադրումը, կարծում եմ, նրա համար մահացու վտանգավոր է, այն ուղղակի կկործանվի:


– Կոնգրեսի առաջնորդը նշեց, որ իր տպավորությամբ՝ «իշխանության և Կոնգրեսի միջև երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլև արտաքին որոշ ուժերի, որովհետև այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Ձեր կարծիքով, արտաքին ո՞ր ուժերին նա նկատի ուներ, և բացի այդ, իրենք` իշխանությունները, ցանկանո՞ւմ են երկխոսության գնալ Կոնգրեսի հետ, միակ խոչընդոտողը` ներսի և դրսի ուժե՞րն են:


– Ըստ իս, ասվածը հավասարապես վերաբերում է արցախյան խնդրի կարգավորմանը մասնակից ու առնչություն ունեցող բոլոր երկրներին, մեկին ավելի շատ, մյուսին` քիչ: Իսկ հարցի երկրորդ մասին ես արդեն պատասխանեցի:


– Եթե Կոնգրեսի երեք պահանջները կատարվեն` ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը և իշխանափոխության իրականացումը: Չէ՞ որ որևէ իշխանություն կամավոր իշխանություն զիջող չի: Հավատո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է նման ճանապարհով հասնել իշխանափոխության:


– Հայաստանը մեր տունն է, մեր օջախը, մեր հայրենիքը, և շատ կցանկանայի, որ իշխանափոխությունը մեր երկրում խաղաղ ու անցնցում իրականացվեր: Դա նախևառաջ անհրաժեշտ է մեր երկրին, մեր պետությանը: Եթե կուզեք, ընդդիմությունից առավել դա ձեռնտու է իշխանությանը: Նրանք մի անգամ մարտի 1-ին արդեն անտեսել, արհամարհել են երկրի շահը. Երևանում հեղել են իենց հայրենակիցների արյունը: Երկրորդ անգամ նույնը կրկնելու ո՛չ ուժ ունեն, ո՛չ հնարավորություն: Վերջերս տապալված մի քանի բռնապետների ճակատագիրը նրանց պետք է լուրջ մտահոգի: Իշխանությունը կամավոր մինչև այժմ ոչ մի քայլ չի կատարել և առաջիկայում էլ չի կատարելու. եթե չլինի համաժողովրդական շարժման հզոր ճնշումը` այս վարչախումբը ոչ մի զիջման չի գնա: Իսկ մոլլայի ու դժոխքի պատմությունը, վստահ եմ, գիտեք: Այնպես որ, առանց ժողովրդի բազմահազարանոց հավաքների, երթերի, ի վերջո` հզոր ընդվզման, մենք հաջողության չենք հասնի:


– Հայտնի է, որ Կոնգրեսը առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` չանդրադառնալ իշխանություններից դուրս մյուս ուժերի կողմից Կոնգրեսի հասցեին հնչեցված քննադատություններին: Այնուամենայնիվ, Կոնգրեսին համակիր ուժերի կողմից հնչող քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:


– «Երրորդ», «չորրորդ» և այլ ուժերի մասին ապրիլի 8-ի հանրահավաքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ է արտահայտվել, լիովին համամիտ եմ այդ կարծիքի հետ:


– Չենք կարող բացառել, որ ներքաղաքական կյանքում գործընթացները այնքան ձգվեն, որ հայտնվենք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում: Եթե արտահերթ ընտրությունների գնալու խնդիրը չլուծվի` Կոնգրեսը պատրա՞ստ է ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քարոզարշավի և մոբիլիզացման. այս հարցը քննարկվո՞ւմ է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում:


– Մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, ընդ որում` նախ նախագահական, ապա նոր` խորհրդարանական ընտրությունների: Այդ իսկ պատճառով էլ մեր գրասենյակի քննարկումները նվիրված են արտահերթ ընտրության խնդիրներին: Շարժման ներկա հզոր ալիքը արտահերթ ընտրությունների վատ քարոզարշավ ու հավաքագրում չէ: Ասեմ նաև, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները իշխանափոխության սահմանադրական ճանապարհ են: Այդ երկու գործընթացներն էլ մեր Սահմանադրությունը հստակ կարգավորում է: Այնպես որ, այստեղ չկա որևէ հակասահմանադրական խնդիր:


– Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանը ԱԺ է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ և դիտողություններ: Նա առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը` նկատի ունենալով, որ «երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները»: Խնդրում եմ, գնահատեք այս նախաձեռնության շարժառիթները և դրա կյանքի կոչման դեպքում` հնարավոր հետևանքները:


– Հարցին ավելի ընդհանուր պատասխանեմ: Ընտրական օրենսգիրքը չէ մեղավորը, որ ընտրությունները կեղծվում են, ընտրողներին ահաբեկում ու վախեցնում են, նրանց քվեն գնում ու վաճառում են: Ինչ տարբերություն` ընտրական ո՞ր օրենսգիրքը կխախտեն` հի՞նը, թե՞ նորը` փոփոխվածը: Հարյուրավոր անմեղ մարդկանց կալանել, դատել և դատապարտել են: Ի՞նչ է, դրանում մեղավորը գործող քրեական ու քրեադատավարական օրենսգրքե՞րն են: Որ մարդիկ ապօրինի զրկվում են գույքից, սեփականությունից, աշխատանքից, ի՞նչ է, մեղավորը քաղաքացիական ու աշխատանքային օրենսդրություննե՞րն են: Ցանակացած օրենք ու օրենսգիրք միշտ կարելի է բարելավել: Իշխանությունները վերջին 10-15 տարին հենց դրանով էլ միայն զբաղված են, բայց այդ օրենքները հարգող ու գործադրող է պետք: Իսկ մեր երկրում Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում: Պետական կառույցները, իրավապահ մարմիններն ու դատարանները շուրջ երեք ու կես տար է իրենց Սահմանադրությունից ու օրենքից դուրս են հայտարարել: Քաղաքական պատվերն է նրանց Սահմանադրությունն էլ, օրենքն  էլ:


Այնպես որ, մեր երկրին ու ժողովրդին արժեքային, համակարգային փոփոխություններ, իշխանափոխություն է պետք և ոչ թե պաշտոնյաների ու օրենսգրքերի փոփոխություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում