«Շենքի վիճակը ահավոր է, հոսանքի լարերին նայեք, տրաքում են, լարը ինչքան երկար, էնքան կորուստը՝ շատ. մենակ ստեղ ինչքան հոսանք է կորում։ Թանկացնելով՝ ի՞նչ, գոյատևե՞նք, ՀԷՑ-ի՞ն հարստացնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին Ն. Շենգավիթի նախկին հանրակացարանի բնակիչները: Նրանք ցույց էին տալիս հոսանքի կապկպած, խրձով լարերը ու պնդում, որ մի օր դրանց հետևանքով շենքում պայթուն է լինելու. «Թող կարգավորեն, հետո թանկացումներից խոսեն, տարին երկու անգամ թանկացնում են, շենքում գազ չկա, հնարավոր է չէ քաշել։ Հոսանքի ծախսը ավելանա՝ ի՞նչ ենք անելու, առանց այն էլ հազիվ ենք ապրում»,- նշեցին բնակիչները:
«Տեսեք՝ 15-20 լար իրար հետ գնում են, մի կարճ միացում, ու իրար հետ լարերը կվնասվեն, իսկ լարը փոխելը քիչ գումար չի. գիտեք պետությունում ինչպես են լվանում։ Դեմ ենք թանկացմանը, մենք 42 դրամով հազիվ ենք վճարում»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ ոչ ոք ավելի կոպեկ ի վիճակի չէ վճարել. «Ինչպե՞ս ապրենք, ո՞ւմ ենք պետք, գոյատևում ենք։ Մի հատ չեն այցելում շենքեր, տեսնեն՝ մարդիկ ոնց են ապրում, որ հիմա էլ լույս են թանկացնում»:
Բնակիչները նաև նշեցին, որ անհրաժեշտ է գոնե զեղչեր սահմանել այն շենքերի համար, որոնք գազիֆիկացված չեն և հնարավոր էլ չէ գազիֆիկացնել:
Մանրամասները՝ տեսանյութում։







































