Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է Մոնիկա Բելուչիի ու Դանիել Քրեյգի Spectre կինոֆիլմի մասին գովազդային առաջին հաղորդագրությունը:
Կարճատև տեսանյութում կարելի է հետևել գլխավոր դերերի երկու կատարողների կրքոտ պահվածքին: Կարելի է լսել նաև Քրիստոֆ Վալցի ձայնը, սակայն նրա դեմքը դեռ քողարկված է:
Ֆիլմի պատմությունն ուղղակիորեն կապված է նախորդ ֆիլմի՝ Skyfall-ի հետ և ըստ էության՝ դրա շարունակությունն է: Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերի 23-ին:







































