Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն այսօր ժամանել են Չիլի, որտեղ հանգրվանել է Արգենտինայի ազգային հավաքականը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Երկու ֆուտբոլիստներին թույլատրված էր միանալ հավաքականին ուշացումով, քանի որ վերջիններս վերականգնողական մարզումներ էին անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում:
Հավելենք, որ Արգենտինայի ընտրանին իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին, իսկ մրցակիցը կլինի Պարագվայի ազգային հավաքականը:




































