Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առայժմ G7-ը ընդլայնելու ծրագիր չկա, հանդիպման մասնակիցները ներկայիս կազմով այդ ձևաչափում իրենց հարմարավետ են զգում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մյուս կողմից՝ մենք ունենք G20 ձևաչափը, որտեղ ներկայացված են (աշխարհի) մյուս կարևոր տնտեսությունները: Բայց ընդհանուր առմամբ մենք գոհ ենք այստեղ իշխող մթնոլորտից»,- լրագրողներին ասել է Մերկելը:
Նրա խոսքով՝ «Յոթնյակի» ձևաչափն «իրեն արդարացրել է»:







































