Մասնագետները տեսություն են առաջ քաշել, որ բոլոր հայտնի սև խոռոչները կարող են մյուս ծայրից սպիտակ խոռոչով այլընտրանքային իրականության դռների դեր խաղալ: Այդպիսով, տրամաբանական է ենթադրել, որ մեր Տիեզերքն այդ սև խոռոչում է, հայտնում է Svopi-ն:
Գիտնականների վերջին վարկածներից մեկի համաձայն՝ սև խոռոչը որդնածակ է: Գիտնականները ներկայացրել են պարույրով մատերիայի շարժման մաթեմատիկական մոդելը, որն ընկնում է սև խոռոչի մեջ:
Աստղաֆիզիկայի կանարյան ինստիտուտի ֆիզիկոս Պոպլավսկու վարկածի համաձայն՝ այդ որդնածակերը կարող են տիրույթի առանձնահատկությունների այլընտրանք լինել, որոնք գտնվում են սև խոռոչի կենտրոնում: Նոր հավասարումների համաձայն՝ կլանվող մատերիան, ըստ ամենայնի, սև խոռոչն է կլանում, որը շինանյութ է դառնում այլ իրականությունում գալակտիկաների, աստղերի և մոլորակների համար:









































