Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Անձնային մակերեսն ու համակարգային խորքերը

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների զարգացումը ստեղծում է «դեժավյուի» տպավորություն, առնվազն՝ կիսով չափ: Իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի, դրա դեմ հանդես եկող ուժերի հիմնական փաստարկն այն է, որ այդ հանրաքվեն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար է:

Նույնն էր վիճակը 2005 թվականին: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ընդդիմությունը հայտարարում էր, որ Քոչարյանն այդպիսով փորձում է գնալ իր իշխանության հավերժացման ճանապարհով, փորձում է ստեղծել նախագահական երկրորդ ժամկետը լրանալուց հետո իշխանության մնալու սահմանադրական տարբերակներ՝ կամ նոր սահմանադրության պատրվակով կրկին առաջադրվելու, կամ վարչապետի կարգավիճակում շարունակելու:

2005 թվականի փոփոխություններին ընդառաջ, իհարկե, տարբեր էր քաղաքական ուժերի դասավորվածությունը: Իշխանությունը հանդես էր գալիս ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ կոալիցիայով, իսկ ընդդիմությունն, այսպես ասած, «Արդարություն» դաշինքով և Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությամբ», թեև ավելի ակտիվը սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես էր գալիս «Արդարություն» դաշինքը: Այլ կերպ ասած՝ 2005 թվականին իրավիճակը ավելի հստակ սահմանազատված էր երկու ճամբարի:

Այսօր, ըստ էության, նույնն են սահմանադրական բարեփոխումների դեմ բերվող փաստարկները՝ Սերժ Սարգսյանը ուզում է հավերժացնել իր իշխանությունը: Սակայն դասավորվածությունն ուժերի տարբեր է, և հստակ սահմանազատում չկա: Կան դեմ և կողմ հանդես եկող ուժեր, բայց ճամբարները հստակեցված չեն, և բաժանարար էական գծեր կան և՛ դեմերի, և՛ կողմերի միջև: Սա նշանակում է, որ սահմանադրական հերթական փոփոխություններում, ըստ էության, շատ ավելի մեծացված է առևտրային կոմպոնենտը, և փոփոխությունների շուրջ առևտուրն առավել մեծ ծավալ է զբաղեցնում, դրանում առավել մեծ թվով սուբյեկտներ են ներգրավված, քան 2005 թվականի փոփոխությունների պարագայում:

2005 թվականին ընդդիմությանը հաջողվեց բնակչությանը բերել բոյկոտի գաղափարի և հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերը գրեթե դատարկ էին, ինչն, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին չխանգարեց նկարել ցանկալի արդյունքը: Ավելին՝ գուցե նույնիսկ օգնեց, քանի որ ավելորդ խանգարողներ չկային: Ինքը Քոչարյանը նույնիսկ խախտեց գործող օրենքն ու Սահմանադրությունը և բաց քվեարկություն արեց: Նրա հետ այդ հարցում «միակ տղամարդկության» ձեռնոց նետեց ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, որը ևս բաց քվեարկությամբ «այո» ասաց Սահմանադրությանը: Սահմանադրական փոփոխություններից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյանը որևէ դե յուրե կարգավիճակով չպահեց իշխանությունը: Բայց տեղի ունեցան քաղաքական լուրջ վերաձևումներ, ստեղծվեց իշխանական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, պատմության գիրկն անցավ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ առաջին կոալիցիան, բայց ձևավորվեց կոալիցիոն իշխանության ավանդույթ, որը շարունակվեց մինչև 2012 թվականը:

Այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխությունները 2005 թվականին էապես փոխեցին իշխանական համակարգի բնույթը, և երբ հետ հայացք ենք ձգում, ապա տեսանելի է, որ այդ համակարգն, ըստ էության, առավել ճկուն դարձավ, դարձավ իր առաջ ծառանալիք մարտահրավերներին առավել համարժեք: Խնդիրն այն է, որ 1998 թվականի ներիշխանական հեղաշրջումից հետո Հայաստանում իշխանական բնույթը աստիճանաբար սկսեց ենթարկվել փոփոխության, ինչը ֆունդամենտալ, խորքային բնույթ կրեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո:

Այդ ոճրագործությունից հետո Հայաստանում ամիսների ընթացքում ձևավորվեց լրիվ այլ բնույթի իշխանություն, որը կառուցվեց նյութական շահերի համակարգի վրա, և այդ համակարգում նախագահական իշխանությունը ոչ թե մոնարխիստական կարգավիճակ ուներ, այլ արբիտրի, ինչպես Գագիկ Ծառուկյանը մի առիթով ասել էր Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Ըստ էության, ձևավորվեց «արբիտրաժային» իշխանություն, և սահմանադրական փոփոխությունների նպատակը այդ իշխանության որոշակի իրավական հենք ձևավորելն էր, քանի որ 1995 թվականի Սահմանադրությունը այդ նոր իշխանության պայմաններում արդեն պերմանենտ ճգնաժամեր էր առաջացնելու:

Այդ պրոցեսներին զուգահեռ՝ պարզվեց նաև, թե իրականում խնդիրներին որքան անհամարժեք էր ընդդիմությունը, որքան էր կտրված իրականությունից, որքան սխալ էին գնահատված մարտահրավերները, սահմանադրական փոփոխությունների ներհամակարգային մոտիվները: Պատահական չէ, որ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում ընդդիմադիր դաշտը հայտնվեց խորը ռեցեսիայի փուլում և դրանից դուրս եկավ միայն նոր «ներդրումներից» հետո, որ «կատարվեցին» Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո:

Այսօր հայաստանյան քաղաքականությունը կրկին հանգել է սահմանադրական փոփոխություններին: Ձևով իրավիճակն առնվազն կիսով չափ կրկնվում է: Կրկնվում է նաև մոտեցումների բովանդակությամբ: Տարբեր է ներիշխանական բովանդակությամբ, սակայն անգամ այդ պայմաններում, երբ հարցը դիտարկվում է զուտ Սերժ Սարգսյանի անձնական շահերի կոնտեքստում, ինչպես 2005-ին Ռոբերտ Քոչարյանի շահերի կոնտեքստում էր դիտարկվում, դա իշխանական համակարգին հնարավորություն է տալիս երկրի գլխավոր փաստաթղթի շուրջ է՛լ ավելի ազատ և հարմարավետ կերպով պայմանավորվել ներհամակարգային նոր հարաբերությունների շուրջ՝ այդպիսով փորձելով համակարգը նոր ներքին ու արտաքին, արդեն ճգնաժամային իրողությունների պայմաններում բերել իրավական նոր հենքի և դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու համարժեք առկա մարտահրավերներին:

Երբ դրվում է իշխանության հարատևության հարց, ապա հայաստանյան պայմաններում, հայաստանյան իշխանական բնույթի և ավանդույթների պայմաններում մեծ սխալ է այդ հարցը դնել որևէ անձի շրջանակով: Հայաստանում իշխանության ներկայացուցիչ, առավել ևս առանցքային ներկայացուցիչ անձինք իրենց հեռանկարները դիտարկում են ամբողջական համակարգի հեռանկարներում, իրենց անձնական հեռանկարը չեն կարող դիտարկել համակարգից դուրս, և հետևաբար առաջնահերթությունը միշտ համակարգայինն է, ոչ թե անձնականը: Այլապես Հայաստանում չէր ձևավորվի այն կուռ համակարգը, որի դեմ հասարակությունն առ այսօր չի կարողանում գտնել երկարատև հակախաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում