Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո գործարարին կանչել են հարցաքննության

Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանին երեկ կանչել են ոստիկանության Գորիսի բաժին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների
հետ կապված։

«Կատարվածից տեղյակ եմ մամուլից, այդքանը։ Երեկոյան գիշերը ինձ հրավիրել են ոստիկանություն, բացատրություններ եմ տվել։ Երևի այն պատճառով, որ կոնտեքստից կտրված հիմար բաներ են գրում մարդիկ։ Մենք այդ զրպարտիչների դեմ դատական հայցով հանդես կգանք։ Շատերին են կանչում բացատրություններ գրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանը ասել էր, որ սա մեսիջ է` ուղղված Լիսկայից իրեն, քանի որ ծեծի հետևանքով տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանն իր մտերիմ ընկերն է:

Նա նաև նշեց, որ ծեծկռտուքի հետևանքով տուժած ընկերոջը՝ Հարություն Զաքարյանին, տեղափոխել են ՌԴ, որտեղ այսօր ժամը 16։00-17։00-ին աչքը կվիրահատեն։

«Աչքն ամբողջությամբ վնասված է։ Ես բժիշկ չեմ, տերմիններով չեն կարող ասել, բայց Երևանում բժիշկն ասաց, որ ծանր վիճակ է։ Հիմա նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, լավագույն բժիշկների հսկողության տակ է։ Գտել են լավագույն վիրահատող բժշկին, որը մեծ հեղինակություն ունեցող մարդ է։ Ասել է, որ երկու վիրահատություն պետք է անեն, եթե այսօր հաջող անցնի, որոշ ժամանակ անց երկրորդն են անելու, և եթե դա էլ հաջող անցնի, աչքը կմնա, բայց տեսողությունը վերականգնելու խոստում ընդհանրապես չի տվել։ Ասել է՝ առավելագույնը, եթե արևի լույսը տեսնի, դա կլինի բոլորիս հաջողությունը։

Սիլիկոնի նման ինչ-որ բան են ներարկելու, երևի թե պլաստիկ միջամտություն էլ է լինելու։ Ամբողջությամբ վիրահատությունը պլաստիկ չէ, բայց կան նման տարրեր»,-ասաց Տիգրան Կարապետյանը։

Հարցին, թե Ձեր ընկերը ոչինչ չի՞ պատմել տեղի ունեցածի մասին, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ պատմել է, բայց նախաքննությանը չխանգարելու համար, նաև հաշվի առնելով, որ նա իմ հարազատ ընկերն է, և իմ ասածից հետո սուբյեկտիվ վերլուծություններ են անում, վերնագրեր են դնում, սենսացիաներ են անում, այդ ամենից հոգնել եմ, ես քաղաքական գործիչ չեմ, դրա համար հիմա չեմ կարող ոչինչ ասել, բայց ամբողջ եղելությունը պատմել է։ Հաստատ նախաքննությունը կհրապարակի, ամեն ինչ կտեսնենք»,- նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում