Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Italian Football-ը:
31-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը: Գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.:
«Ռոմա»-ի կազմը համալրելու թեկնածուների թվում են նաև Քրիստիան Բենտեկեն («Ասթոն Վիլա»), Լուիս Ադրիանոն («Շախտյոր») և Ջեքսոն Մարտինեսը («Պորտու»):







































