Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Ծառուկյանի թիմի ստեղծած մթնոլորտից աբովյանցիները հոգնել են». Աբովյանի քաղաքապետի՝ Ծառուկյանի ազգական թեկնածու

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում այսօրվա դրությամբ առաջադրվել է արդեն 6 թեկնածու: Այսօր առավոտյան առաջադրվեց նաև Գագիկ Ծառուկյանի ազգական Էդվին Թադևոսյանը, որը տևական ժամանակ աշխատել է  Վերահսկիչ պալատում:

Մեզ հասած տեղեկություններով՝ Էդվին Թադևոսյանը ևս առաջադրել է Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ընտրապայքարի կեսից դուրս գա հօգուտ Վահագն Գևորգյանի, հակառակ այն բանի, որ նրանց բարեկամական հարաբերությունները այնքան էլ լավ չեն:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց առաջադրման և Ծառուկյանի հետ կապված մի քանի հարց ուղղել Էդվին Թադևոսյանին, որը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, թե Ծառուկյանը որևէ կապ ունի իր, իր առաջադրման ու պլանների հետ:

-Աբովյանի ամբողջ հասարակությունը գիտի, որ Էդվին Թադևոսյանը ինքն իր  մոտեցումներով տարբերվում է  բոլորից և անկախ է: Եվ որևէ մեկը չի կարող Էդվին Թադևոսյանին օգնել, աջակցել կամ առաջադրել: Էդվին Թադևոսյանն ինքն է որոշում առաջադրվել ու նրան ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի անձ չի սատարում:

Անգամ ձեր ազգակա՞ն  Ծառուկյանը: Դուք պնդո՞ւմ եք, որ նա չի ձեզ առաջադրել ու նա չի ձեզ համոզելու ինքնաբացարկի գնալ:

-Հաստատ` ոչ: Ծառուկյանը չի կարող ինձ համոզել առաջադրվել կամ հանել իմ թեկնածությունը: Բացառում եմ ընտրապայքարից դուրս գալը, մանավանդ` ինչ որ մեկին սատարելու համար:

Իսկ ինչու է հասարակության մոտ, աբովյանցիների մոտ նման տպավորություն, որ դուք դրածո թեկնածու եք:

-Չկա այդպիսի բան: Եվ հետո եթե Աբովյանում հարցում էլ անցկացնեք` բոլորը միանշանակ կասեն, որ Էդվին Թադևոսյանն ինքն է իր ամբողջ կյանքում ինքնուրույն հարթել իր ճանապարհը և ինքն է հասել իր հաջողություններին: Ոչ ոք ինձ  չի օգնել: Այդ թվում և իմ ազգականները:

-Իսկ առաջադրված մյուս 5 թեկնածուի ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

-Բարձր եմ գնահատում: Միանշանակ հաղթանակը մերն է լինելու:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր այդ հաղթանակը առանց որևէ քաղաքական ուժի, անձի հովանավորության, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ն պաշտպանում են Վահագն Գևորգյանին:

-ՏԻՄ մարմինների դեպքում քաղաքական ուժերի դերակատարությունը մինիմալի է հասցված: Եվ հետո, Աբովյանում ժողովուրդը փոփոխություն է  ուզում և այդ փոփոխության հույսը մեր մեջ է տեսնում:  Հոգնել է հնից, նոր բան է ուզում ժողովուրդը:

Ի՞նչ նկատի ունեք փոփոխություն ասելով: Ի՞նչ պետք է փոխվի Աբովյանում:

-Կառավարման ձևը, կառավարման որակը, մթնոլորտը: Առկա վիճակը պետք է փոխվի: Դուք  շատ լավ գիտեք` ես ինչ եմ ասում:

Նկատի ունե՞ք Գագիկ Ծառուկյանի ու նրա փեսայի օրոք ստեղծված վիճակն ու մթնոլորտը:

-Այո-այո:  Ես միայնակ, առանց որևէ մեկի սատարման պատրաստվում եմ փոխել այդ մթնոլորտը, քանի որ ինձ սատարում է  աբովյանցին և ես հաշվետու եմ լինելու յուրաքանչյուր աբովյանցու՝ առանձին-առանձին, քանի որ աբովյանցին է որոշում, թե ես ինչպես աշխատեմ:

Իսկ առաջադրված մյուս 5 թեկնածուներից ո՞ւմ եք համարում ձեր հիմանական մրցակիցը:

-Մրցակից ինձ ոչ ոքի չեմ համարում: Առաջադրվածներից միայն Արթուր Հարությունյանի մասին կարող եմ կարծիք հայտնել, քանի որ նա իմ ընկերն է և նախկին քաղաքապետի: Մնացածի մասին չեմ էլ ուզում խոսել կամ կարծիք հայտնել: Նաև ուզում եմ ասել, որ ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյանի թեկնածություն առաջադրելու քայլը պարզապես անբարոյականություն էր առաջադրումների վերջին օրով:

Բայց դա, ասում են, որ կրկին ձեր ազգական Գագիկ Ծառուկյանի մտահղացումն է եղել :

-Բա էլ ով պետք է աներ:

-Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ լարված են, անկախ նրանից, որ ձեր ազգականն է:

-Բարեկամական հարաբերութունները ուրիշ է, մնացած հարաբերությունները՝ ուրիշ: Ես այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի տեսակի հարաբերություն չունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում