Մայիսի 14-ին Թբիլիսիում Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիդ Բակրաձեն և Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով դիրեկտորատի ղեկավար Ջերարդ Շուման Հիցլերը երկու ֆինանսական համաձայնագիր են ստորագրել, որոնք նախատեսում են Վրաստանին օգնության հատկացում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Վրաստանի պետնախարարի վարչակազմը:
Գերատեսչության տեղեկությամբ՝ ստորագրված փաստաթղթերից առաջինը նախատեսում է ԵՄ-ի կողմից Վրաստանին 10 մլն եվրոյի հատկացում` այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ծրագրի աջակցության, իրավապահ մարմինների հսկողության ուժեղացման, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության համար: Երկրորդ ֆինանսական համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն Վրաստանին 50 մլն եվրո կհատկացնի այդ երկրի արդարադատության համակարգի բարեփոխման համար:








































